Նաիրա Մովսիսյանը «փախել» է երեւանյան շոգից: Ջրի սիրահար դերասանուհին դստեր եւ մայրիկի հետ հանգիստը վայելում է ծովափին:
Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ
«Մի փոքր չնախատեսված էր մեր այս տարվա հանգիստը, չհասցրեցի նախապես ընտրել վայրը: Ուրախ ժամանակ եմ անցկացնում դստերս հետ: Նրա հետ հանգիստը պասիվ չի կարող լինել, անընդհատ վազքի մեջ ենք: Այստեղ գալու առաջին օրերին փոքրիկիս մոտ մի փոքր խառնաշփոթ սկսեց՝ փոխել էր միջավայրը, անկողինը, բայց արդեն ընտելացել է ու իրեն շատ լավ է զգում, հիմա էլ հետ վերադառնալը դժվար կլինի :) Այս տարվա հանգիստս շատ բան կփոխի իմ կյանքում»,- ասել է դերասանուհին:
Նաիրայի համար ամենալավ հանգստյան օրերն անցնում են մայրիկի ընկերակցությամբ. «Երբեմն հաճելի է նաեւ ընկերների ներկայությունը՝ կախված, թե ինչ աստիճանի է հոգնածությունս»:
Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ
Դերասանուհին արտերկրից վերադառնում է նվերներով. «Նախկինում շատ-շատ էի նվերներ բերում, վերջին տարիներին էգոցենտրիկ եմ դարձել, միայն իմ ու ընտանիքիս համար եմ իրեր գնում»:
Նա արդեն որոշել է, թե որ երկրում է անցկացնելու հաջորդ արձակուրդները. «Վայրն ընտրելիս ուշադրություն եմ դարձնում, որ տարածքում օվկիանոս կամ ծով լինի: Եթե ոչինչ չխանգարի, Թաիլանդ կամ Դուբայ կգնամ»:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Նաիրա Մովսիսյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: