37-ամյա Փերիս Հիլթոնը բոյֆրենդի՝ 31-ամյա դերասան Քրիս Զիլկայի հետ ամառային հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում:
Փերիս Հիլթոնը
Հիլթոնն Instagram-ի իր էջում պարբերաբար լուսանկարներ է հրապարակում հանգստից՝ միաժամանակ գույնզգույն լողազգեստների միջոցով ցուցադրելով գեղեցիկ կազմվածքը:
Լուսանկարներից մեկում նա ջրահարսի կերպարում է:
Փերիս Հիլթոնը Քրիս Զիլկայի հետ ամառային հանգիստն է վայելում Մալդիվյան կղզիներում
«Քրիսը խելագարվում է Փերիսի համար: Նա կարծում է, որ Փերիսն ամենագեղեցիկ, էլեգանտ եւ հետաքրքիր անձնավորությունն է, որին հանդիպել է իր ողջ կյանքում: Փերիսն, իր հերթին, բոլորին պատմում է, որ վերջապես գտել է իր սերը: Սա իրական սեր է»,- Daily Mail-ի փոխանցմամբ ասել է զույգի մտերիմներից մեկը:
Փերիս Հիլթոնը
Հիշեցնենք, որ Զիլկան իր սերն ապացուցելու համար վերջերս սիրելիի անունով մեծ դաջվածք է արել ուսին:
BRAVO.am
Աղբյուրը՝ Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: