Նախորդ տարեվերջին մեկնարկած «Քարե դարդ» սիթքոմը կունենա նաեւ 3-րդ եթերաշրջան: Այս մասին BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել է նախագծի պրոդյուսեր Վաչե Թովմասյանը` տեղեկացնելով, որ նոր սերիաներով եթեր կվերադառնան սեպտեմբերին:
«Քարե դարդ» սիթքոմի նկարահանումներին
«Շատ ճկուն նախագիծ է, կարծում եմ` 3-ամսյա դադարը բավական է, որ կարողանանք էլ ավելի հետաքրքիր կերպով ներկայանալ հեռուստադիտողին»,-նշել է նա եւ հավելել, որ մի շարք փոփոխություններ կլինեն ինչպես սցենարում, այնպես էլ ռեժիսորական աշխատանքում.«Ի վերջո, սիթքոմը ֆանտազիայի ժանրում է, հնարավոր է տեղափոխվել մեկ այլ ժամանակաշրջան, հետո վերադառնալ»:
Վաչեն ասել է, որ մտադիր են բեմադրել «Քարե դարդ» ներկայացում.«Սցենարի հետ կապված աշխատանքներ տարվում են, բայց այս պահին հստակ չեմ կարող նշել, թե երբ կլինի»:
Վիտամինցիներն` իրենց երեխաների հետ
«Վիտամին ակումբ»-ի սիրահարների համար եւս հումորիստը լավ լուր ունի. հուլիսի 21-ից կվերսկսեն ակումբային ելույթները: Երկար դադարից հետո Արամ MP3-ն, Վաչեն, Արմուշը, Գարիկը, Տիկոն կներկայանան հումորային նոր ծրագրով: Նախագծի հեռուստատեսային տարբերակի մասին հստակ որոշում դեռեւս չկա:
Գերզբաղված առօրյայի պատճառով Վաչեն ամառային արձակուրդ չի ունենա. «Ժամանակս սուղ է, անելիքներս` շատ: Այնպես որ, չեմ հասցնի ինչ-որ տեղ մեկնել հանգստի»:
Տեքստը` Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Վաչե Թովմասյանի արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: