×


«Ամեն գործում որակն է կարեւոր»

«Ամեն գործում որակն է կարեւոր»

«Ոչ ստանդարտ» ցուցադրությունը կայացավ:) «Հայաստանի Ֆոտոարվեստի Խորհուրդ»-ի կազմակերպած առաջին ցուցահանդեսը կայացավ Սիրահարների այգում նոյեմբերի 27-ին::) Ինչպես գիտեք, «Ոչ ստանդարտ» ցուցադրությանը ներկայացված էին լուսանկարիչ Հայկ Սենեքերիմյանի հեղինակած լուսանկարները, որոնցով նա կոչ է անում ապահովել բարձր որակ ցանկացած ոլորտում` լինի արվեստ, արհեստ, թե այլ բնագավառ: «Դորիանս» Բացման ժամանակ ցուցադրված էին բոլոր մասնակիցների լուսանկարները:  «Դորիանս» ռոք խումբը, դուդուկահարներ ավագ ու կրտսեր Ջիվան Գասպարյանները, սպորտային պարերի պրոֆեսիոնալ պարուհի Վարդուհի Ալեքսանյանը,  հաղորդավարներ Գոհար Գասպարյանը, Ավետ Բարսեղյանը, նկարիչ-դիզայներ Նուռը, ռեժիսոր Արկա Մանուկյանը, խոհարար Սեդրակ Մամուլյանը, դերասան Սոս Սարգսյանը, «Վիտամին» ակումբը, նկարչուհի Նանա Արամյանը, շախմատիստ Տիգրան Պետրոսյանը, «Erak project» խումբը, Հայաստանի եւ ԱՊՀ-ի քիք-բոքսինգի 2010 թվի չեմպիոն Կարապետ Մանուկյանը ներկայանում են Հայկ Սենեքերիմյանի ֆոտոօբյեկտիվից: Hayk Seneqerimyan «Ամեն գործում որակն է կարեւոր» ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաեւ իրենք` լուսանկարվողները, իհարկե, ոչ բոլորը::) Շախմատիստ Տիգրան Պետրոսյանն եկել էր բացմանը, նրա լուսանկարահանումն անցել էր Կոտայքի մարզում, շախմատիստը հավանել էր ցուցահանդեսի գաղափարն ու իր լուսանկարը. «Հայկին շնորհավորում եմ հետաքրքիր նկարների համար, օրիգինալ ոճի մեջ են: Իմ ֆոտոսեսիան բավականին ամայի տեղ էր, երկար ժամանակ նկարում էին, բայց 1-2 մեքենա հազիվ անցավ: Զարմացա Հայկի ֆանտազիայի վրա, որ սիրուն տեսարան էր գտել, քարերի մեջ շախմատով նստած պետք է նկարվեի: Կադրերը շատ էին, բայց այս մեկն ընտրվեց ցուցահանդեսի համար, ինձ դուր է գալիս գլուխն ափերի մեջ առած վիճակը. շախմատիստների մոտ հաճախ է լինում, մրցումների ժամանակ այդ դիրքով նստած եմ մտածում: Հիմնականում լուսանկարվելու առաջարկները ստանդարտ են լինում, նկարում են շախմատի տանը, մեր տանը, իսկ սա ինձ համար էլ հետաքրքիր եւ օրիգինալ էր:)»: Jivan Gasparyans «Դորիանս»-ի մեներգիչ Գոռ Սուջյանը ժպիտով հիշում էր, որ նկարվելու ժամանակ անընդհատ ծիծաղում էին:). «Մեր կադրը մի քիչ դժվար ստացանք, բոլորով ծիծաղում էինք, չէինք կարողանում լրջանալ, ինձ խեղդում էին, բայց անընդհատ ծիծաղում էինք: Սիրուն է ստացվել, մյուս նկարներն էլ շատ լավն են: Մտածեցինք բոլորս «Դորանս» շապիկներ հագնել, բայց չենք պատրաստվում համերգներին ու նկարահանումներին միշտ այս շապիկներով լինել»,- ասաց Գոռ Սուջյանը: Ցուցահանդեսին բացի լուսանկարների հերոսներից, անցորդներից, այցելուներից եկել էին երկրպագուներ իրենց սիրելի արտիստներին տեսնելու:). «Անկեղծ ասած, Bravo.am կայքից իմացանք, որ մեր սիրելի «Դորիանս» խումբը մասնակցում է այս ցուցահանդեսին, հատկապես նրանց համար ենք եկել: :) Միջոցառումը մեզ նաեւ հետաքրքրեց, որ տեղում ֆոտոսեսիա էր լինելու եւ մրցույթ էր հայտարարվելու: Շատ հավանեցինք Գոհար Գասպարյանի, Ջիվան Գասպարյանների  ֆոտոները, նաեւ «Վիտամին»-ի տղաներն էին օրիգինալ, որովհետեւ միշտ անլուրջ են, բայց նկարում շատ լուրջ էին», - ասացին Մերին եւ Գոհարը: Vitamin Ինչպես խոստացել էին կազմակերպիչները, առաջին 10 այցելուներից 3-ը վիճակահանությամբ տեղում անվճար պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի հնարավորություն ստացան: Մյուս անակնկալն էլ մրցույթ էր. ներկայացված 15 լուսանկարներից մեկը ծածկված էր, մարդիկ պետք է կռահեին, թե ով է պատկերված, որը համախմբում է մյուս նկարների հերոսներին: Ճիշտ գուշակողը կարող էր անվճար ֆոտոսեսիա ունենալ, բայց ոչ ոք չկռահեց: Լուսանկարում փոքրիկ երեխայի ատամհատիկի տեսարան էր. «Ատամհատիկին երեխայի առջեւ դրված էին մեր հերոսների հետ կապ ունեցող իրեր: Իմաստն այն էր, որ լուսանկարների հերոսներից մեկի գործի շարունակողը այդ փոքրիկն է լինելու, դառնալու է իր գործի առաջատարը, ինչպես լուսանկարների հերոսներն են:)», - ասաց ցուցահանդեսի կազմակերպիչ, խորհրդի անդամ Քրիստինա Պողոսյանը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին