×


«Հայաստանի կանգնեցված պահեր»

«Հայաստանի կանգնեցված պահեր»

Լուսանկարչական ցուցահանդես ԵՊՀ-ում Երեկ Երեւանի պետական համալսարանում բացվեց «Հայաստանի կանգնեցված պահեր» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկայացված էին մի շարք միջազգային մրցույթների մասնակիցներ Ռուբեն Բաղդիշյանի եւ Աշոտ Պողոսյանի աշխատանքները: Լուսանկարները կատարվել են Հայաստանի եւ Արցախի տեսարժան, պատմամշակութային վայրերում: Հայրենի բնության բացառիկ պատկերները տղաներն անմահացրել էին մոտ երկու տարվա ընթացքում` արշավների ժամանակ: Exibition «Ցավալի է, որ մեր լուսանկարիչներից ոմանք իրենց մասնագիտական առաջընթացը տեսնում են միայն մերկ կամ, լավագույն դեպքում, կիսամերկ աղջիկներին լուսանկարելու միջոցով եւ ծանոթ չեն հայրենի բնության հրաշքներին»,- Bravo.am–ի հետ զրույցում ասաց  Աշոտ Պողոսյանը: Լուսանկարիչը փորձում է վեհությունների կողքին գտնել անկարեւոր մանրուքներ ու լուսանկարի միջոցով դրանց կարեւորություն տալ: Աշոտն ասում է, որ սրանից բացի շատ ցուցահանդեսների է մասնակցել, իսկ հաջորդ ցուցահանդեսն ուզում է, որ լինի ճանապարհների մասին. «Հայաստանում շատ գեղեցիկ ճանապարհներ կան:)»: Exibition Լուսանկարիչ Ռուբեն Բաղդիշյանն էլ խոսեց ցուցահանդեսի խորագրի մասին. «Ինչպես նկատեց այցելուն, նկարներում կան այնպիսի տեսարաններ, որոնք վայրկյանի 1/1000-րդ մասով են նկարված, չեն կրկնվում երեւույթները. որպես խորագիր ընտրեցինք «Հայաստանի կանգնեցված պահեր»-ը: Մենք ներկայացրել ենք բնական այնպիսի երեւույթներ, որոնք շարժական էին: Օրինակ, «Անհայտություն» նկարում մենք մի ճանապարհի վրա էինք, որտեղ մի հատվածում մառախուղ էր, մյուսում ոչ, չգիտեինք` ուր ենք գնում. դա էլ «Անհայտություն» կոչվեց»: Exibition Ցուցահանդեսին ներկայացված էին 44 լուսանկարներ, որոնցից 22-ը Աշոտի աշխատանքներն էին, 22-ը` Ռուբենինը: «Հայաստանի կանգնեցված պահեր» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 16-ը, որից հետո տղաները մտադիր են այն ներկայացնել նաեւ այլ բուհերում, դպրոցներում ու մշակույթի տներում: Աշոտի ու Ռուբենի նպատակն է ցուցահանդեսը ներկայացնել արտերկրում: Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/, Ռուբեն Բաղդիշյանի եւ Աշոտ Պողոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW