×


Մասքի ծրագիր

«Հայելիներ»

Բլոգերները վիրտուալ տարածությունից տեղափոխվել են ՆԱՄ Նարեկացի արվեստի միությունում հուլիսի 9-ին բացվեց մի ցուցահանդես, որի մասնակիցները ներկայացել էին իրենց ինտերնետային կեղծանուններով` narara, marie_shock, saramarabu, dobavog, khlurd, lk36: Նրանք բլոգերներ են, միմյանց հետ շփվում են ինտերնետ տիրույթում, մտերմացել են նաեւ իրական կյանքում: Ցուցասրահի պատերին փակցված էր շրջանակներով 6 հայելի, որոնց վրա նրանք գրել էին իրենց կեղծանունները: Բլոգերներից յուրաքանչյուրը ներկայացրել էր այն ամենը, ինչով զբաղվում է, տեղադրում իր իսկ բլոգում`լուսանկարներ, բատիկա, Print Art եւ այլն: “Հայելիներ” ցուցահանդեսի մասնակիցները “Նրանք միասին այս գաղափարն առաջարկեցին, որը մեզ շատ դուր եկավ: Իրենց ասելիքը, պաստառը, ներկայացման ձեւն իրոք օրիգինալ է: Մասնակիցների վերջնական ցանկը մի քանի օր առաջ ենք իմացել, որովհետեւ ցուցահանդեսն անընդհատ խմորման մեջ էր, միասին քննարկեցինք, հասկացանք` ինչ արդյունք է լինելու: Մարդիկ մշակութային միջոցառումներում իրենք իրենց տեսնելու հնարավորություն չեն ունենում, այսինքն` ցուցահանդեսը կտրվում է ինչ-որ բան փոխանցելու հատկությունից: Հայելիների միջոցով այս ամենը փոխանցվելու է մարդկանց”,- ասաց Նարեկացի արվեստի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը: “Հայելիներ” ցուցահանդեսը Նարեկացի արվեստի կենտրոնում Livejournal-ի Saramarabu կեղծանունով բնակիչը ցուցահանդեսին ներկայացել էր իր լուսանկարներով, որոնք անմիջական կամ անուղղակի կապ ունեն հայելու հետ. “Պրոֆեսիոնալ լուսանկարիչ չեմ, բայց սեպտեմբերին Շվեդիայում պատրաստվում եմ ֆոտոցուցահանդեսի: Այնտեղ եմ ժամանակավոր ապրում, սովորում եմ սոցիոլոգիա ու կոնֆլիկտոլոգիա: Այստեղ առաջին անգամ եմ մասնակցում ցուցահանդեսի, որը հայելիների թեմայով որոշեցինք անել»: Բլոգերները ներկայացրել էին այն ամենը, ինչով զբաղվում են` լուսանկարներ, բատիկա, Print Art եւ այլն Saramarabu-ն պատմեց, որ մյուս մասնակիցների հետ ծանոթացել է ինտերնետային օրագրի շնորհիվ. «Շատերի հետ վիրտուալ եմ ծանոթացել, հետո արդեն իրական կյանքում էլ հանդիպում ենք: Օրագրում իմ արած լուսանկարներն եմ տեղադրում, բանաստեղծություններս եմ դնում, որոնց 90 տոկոսը ռուսերեն լեզվով է»: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները Narara-ն իր մուլտֆիլմերի էսքիզներն է տեղադրում բլոգում. «40 տարեկանից հետո հին ընկերներով ես բավարարվում, չէի սպասում, որ այս տարիքում ինտերնետի շնորհիվ կարող եմ այսքան նոր ընկերներ գտնել: Livejournal-ում գրանցվեցի, որ անիմացիայի ոլորտի ընկերներիս հետ կապը չկորցնեմ, արդյունքում շատ նոր ընկերներ գտա: Ես հիմնականում մուլտֆիլմերիս նկարներն եմ տեղադրում, որոնք հենց մուլտֆիլմերից հանգստանալու արգասիքն են, երբեմն էլ մտքերս եմ գրում: Ավելի շատ տեղեկանում եմ քաղաքի, երկրի մասին նորություններին, որովհետեւ թերթեր չեմ կարդում, հեռուստացույց չեմ սիրում դիտել, ինձ համար տեղեկատվության լավ միջոց են ընկերներիս բլոգները»: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները Մասնակիցներից marie_shock-ը 8 տարի է` զբաղվում է բատիկայով, ցուցահանդեսն էլ լավ առիթ էր դրանք ներկայացնելու համար. «Մասնագիտությամբ ճարտարապետ եմ, բայց նկարչությամբ, բատիկայով եմ զբաղվում: Վեց տարբեր աշխատանք եմ բերել այստեղ, որոնք անուններ ունեն` «Չոր կակաչներ», «Կրկնադիմանկար», «Նռան համը»: Պատկերները հիմնականում արտացոլանքներ ունեն, որովհետեւ թեման հայելիներն են: Հուսով եմ` մարդկանց դուր կգա»: Ցուցահանդեսը կգործի մինչեւ հուլիսի 18-ը։ Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին