×


«Ռոք, սուրճ ու կատուներ»

«Ռոք, սուրճ ու կատուներ»

Չուչին եւ նրա տարերքները:) Chuchy կեղծանունով նկարչուհին երեկ բոլորին առաջարկում էր ծանոթանալ իր «Սեւ կատու», «Երջանիկ աղջիկ» նկարների շարքերին, նաեւ «Ռոք» անվանումով գրաֆիկական շարքին, որը նվիրված է «Դորիանս» խմբին: Չուչին ցուցադրում էր  նաեւ կավե սալիկների վրա նկարած գործեր ու կավից պատրաստված բիժուտերիա: Lilit Shahmuradyan Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբեր եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ակադեմիայի ուսանողներից մեկի` Լիլիթ Շահմուրադյանի առաջին անհատական ցուցահանդեսի բացումն էր: Լիլիթը նկարների ու զարդերի վրա մակագրում է որպես Չուչի, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է կատու, բայց նկարիչը նաեւ այլ իմաստ է դրել իր կեղծանվան մեջ` «մարդ, որը ձգտում է կատարելության». :) «Դեռ Թերլեմեզյան ուսումնարանում սովորելու տարիներին շատ հաճախ օգտագործում էի չուչի բառը: Ով ինձ դուր էր գալիս, ոճային էր հագնված կամ պարզապես լավ մարդ էր, ասում էի` ինչ չուչի է: Այնքան էի ասել, բոլորն ինձանից հոգնել ու ինձ էին այդպես դիմում: Շատ լավ եմ ինձ զգում այդ անունով, սիրում եմ կեղծանունս, բայց ընկերներ ունեմ, որ ինձ միայն Լիլիթ են ասում»: «Սեւ կատու», «Երջանիկ աղջիկ» Ռոքը, սուրճը, կատուները Չուչիի տարերքն են, այդ պատճառով էլ ցուցահանդեսն անվանել է «Ռոք, սուրճ, կատուներ». «Ցուցահանդեսին իմ տարերքները մասնակից են. ռոքն ու կատուները նկարների տեսքով են, սուրճն էլ հյուրասիրում ենք::) Երեքն էլ կապ ունեն արվեստի հետ, որոնցից ներշնչվում եմ»: Չուչին տանն ունի երկու սեւ կատու, որոնց ցուցահանդեսին չէր բերել, բայց նշում է, որ հատուկ մտադրությամբ չեն կատուները սեւ. ««Սեւ կատու» շարքն ամբողջովին պատրաստ էր, երբ սկսեցի կատուներին պահել, ընդհակառակը, ուզում էի մոխրագույն լինեին, բայց ես իրենց միեւնույն է շատ եմ սիրում»::) Լիլիթն առաջին անգամ 2007 թվին ներկա է եղել «Դորիանս» խմբի համերգներից մեկին, հավանել Գոռի կատարումները ու սկսել է հետաքրքրվել նրանց երաժշտությամբ. «Ամռան ընթացքում ոգեշնչված նրանց երգերով` ստեղծեցի «Ռոք» շարքը: Երբ խմբի 2-ամյակն էր, Գոռին նվիրեցի իր դիմանկարով քանդակը, իսկ «Դորիանս» ականջօղերը երկրպագուհիների համար են: Դեռ միայն ես ու հաղորդավար Լուլուն ունենք, բայց երեւի պահանջարկ կլինի, որովհետեւ հետաքրքրվողները շատ են»: Biju Լիլիթի ցուցահանդեսին եկել էին նաեւ հեռուսառադիոհաղորդավար Լուսինե Բադալյանը, Գոռ Սուջյանն ու նրա պրոդյուսեր Վահագն Գեւորգյանը: Չուչին Լուլուին նվիրեց “Կին, կյանք եւ սեր” հիերոգլիֆներով վզնոցը, որը Լուսինեն շատ էր հավանել, քանի որ ավելի հաճույքով կրում է ձեռագործ զարդեր, քան ազնիվ մետաղներ.:) «Ինտերնետում պատահական տեսա ականջօղեր, որոնց վրա գրված էր “Դօրիանս”: Քանի որ ամուսինս խմբի պրոդյուսերն է, առաջարկել էր ականջօղերը վաճառել, Լիլիթը նվիրեց, դրանից հետո սկսեցի նրա մյուս աշխատանքներն ուսումնասիրել: Շատ եմ հավանում Գոռին նվիրված շարքը, ոչ թե որ Գոռն է, այլ շատ հաջող մատուցել է երաժշտությունը, այսինքն` նկարին նայելով` տեսնում ես Գոռի խարիզման: Մեկ նկար էլ կա. “Արդյոք ինչու”-ն կնոջ ներաշխարհը շատ լավ պատկերող գործ է: Լիլիթը, լինելով փոքրամարմին փոքրիկ աղջիկ, հետաքրքիր պատկերացումով կանանց ու կատուների շարք է ստեղծել”: Մինչեւ ցուցահանդեսի բացվելը Չուչին Գոռ Սուջյանին ցույց է տվել “Ռոք” խորագրով շարքը, նկարներից ամենից շատը ռոք-երգիչը հավանել է “The King” նկարը. «Լիլիթին ճանաչում եմ մեր համերգներից: Չգիտեի, որ նկարչուհի է, երբ առաջին անգամ տեսա նկարները, շոկի մեջ էի, ինձ էլի են նկարել, բայց այսքան էներգետիկայով նկար դեռ չէի տեսել: Ուրախ եմ, որ իր անհատական ցուցահանդեսն է  ունենում»,- ասաց Գոռ Սուջյանը: Exibition Լիլիթը քանդակում է, նկարում, զարդեր ստեղծում, գրվածքների շարք ունի, նաեւ  հետաքրքրվում է անիմացիայով ու հետագայում ուզում է մուլտֆիլմեր նկարել. «Ուզում եմ աշխատանքային աճ ունենալ, որ կարողանամ իմ մտքերն ու ծրագրերն իրականացնել, որոնք դեռ երազանքներ են: Կուզեի արվեստի դպրոց կամ սրճարան հիմնել, որ մարդիկ հավաքվեին ու միայն արվեստից խոսեին: Գաջոտ ձեռքերով սուրճ կխմենք, ռոք կլսենք ու լավ գաղափարներից կխոսենք::) Փոքր տարիքում էլ ուզում էի անտուն կատուների ու շնիկների համար տուն սարքել, շատ ուրիշ մտքեր էլ ունեմ, հուսով եմ` կհասցնեմ իրականացնել»: 24-ամյա Լիլիթը ծնվել է Երեւանում: Իգիթյանի կենտրոնն ու  Թերլեմեզյանի անվան ուսումնարանում գեղանկարչություն սովորելուց հետո ընդունվել է Գեղարվեստի պետական ակադեմիա` կիրառական արվեստի բաժինը: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW