×


ԱՄՆ-ում ծնվել է Արտավազդ Ամիրյանի երկրորդ բալիկը

Ընտանիքի հետ Գլենդելում բնակություն հաստատած հաղորդավար Արտավազդ Ամիրյանը երկրորդ անգամ հայր է դարձել: Ժամեր առաջ երջանիկ հայրիկն իր ուրախությունը կիսել է սոցցանցային ընկերների հետ՝ գրելով.«Բարի գալուստ այս կյանք, իմ կյանք»:

Արտավազդ Ամիրյանը՝ կնոջ հետ


Բազմաթիվ շնորհավորանքներ ստանալուց հետո նա տեղեկացրել է, որ կինն իրեն դուստր է պարգեւել: Փոքրիկը ծնվել է 3.7կգ քաշով:

«Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ տեսնելու ճուտիկիս: Բայց առավոտյան եթերի եմ, դրանից հետո միայն կկարողանամ գնալ ծննդատուն»,-հայտնել է Արտավազդը:

Փոքրիկ Օվսաննան


Նշենք, որ Արտավազդի եւ Մարիամի առաջնեկը եւս աղջիկ է՝ 4-ամյա Օվսաննան:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին՝ փոքրիկին մաղթելով առողջ եւ անհոգ մանկություն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ զույգի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW