×


Աբել Աբելյան.«Ամենամեծ նվերս որդուս դուրս գրվելն է հիվանդանոցից»

Աբել Աբելյանի 37-ամյակը լի է եղել անակնկալներով: BRAVO.am-ի հետ զրույցում հոբելյարն ասել է, որ այլեւս գլուխ գովելու տարիքում չէ եւ տարեդարձին հատուկ չի նախապատրաստվել. «Չպլանավորված ծնունդներն ավելի լավ են անցնում: Միշտ ասում եմ` օրը թող գա, կորոշենք: Այդ օրը մի փոքր տխուր եմ լինում, թեւ ուրախանում եմ, որ ծնվել եմ: Պարզապես արդեն 40-ին եմ մոտենում, եւ սեպտեմբերի 29-ն ինձ համար խորհելու, անցած ճանապարհը հիշելու, արածները վերանայելու օր է»:

Աբել Աբելյանի ընտանիքը


Դերասանը նախընտրում է տոնական օրն անցկացնել ընտանիքի հետ, սակայն այս տարի մեծ որդու վատառողջ լինելու պատճառով ոչինչ չեն նախաձեռնել. «Տղաս ու կինս հիվանդանոցում էին, եւ անիմաստ էր առանց նրանց որեւէ բան կազմակերպելը: Բայց Էրիկն արդեն լավ է ու դուրս է գրվել հիվանդանոցից: Դա ամենամեծ նվերս էր»:

Աբելը պատմել է, որ կեսգիշերն անց ընկերների հետ բիլիարդ խաղալու է գնացել, որտեղ անակնկալ կերպով հայտնվել են իր ստուդիայի սաները. «Ակումբի աշխատակիցն ասաց, որ դրսում մի խումբ մարդիկ ինձ են սպասում… Տորթով, փուչիկներով ու հրավառությամբ շնորհավորեցին, նաեւ մաղթանքներով լի մի շիշ նվիրեցին, որոնք կարդալու համար ընկրոջս օգնությամբ կոտրեցինք այն:)»:

Աբել Աբելյանի 37-ամյակը լի է եղել անակնկալներով


Ստուդիայում եւս նրան տորթով ու փուչիկներով են դիմավորել.«Ինձ էլ խնդրեցին ցանկություններս գրել թղթի վրա, որպեսզի կպցնեն փուչիկներին ու երկինք բաց թողնեն: Այդպես էլ արեցի` գրելով, որ ուզում եմ իմ բոլոր երազանքներն իրականանան: Կարծես, վատ չեմ երազում, որովհետեւ դրանք բացասական ելք չեն ունենում:)»:

Տարեդարձի երեկոն Աբելն ընկերների հետ ռեստորանում է անցկացրել, որից հետո օրն ավարտել է ֆուտբոլ դիտելով:):
BRAVO.am-ը շնորհավորում է Աբելին եւ երազանքների իրականացում մաղթում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Աբելի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW