“Բարով եկար, Էրիկ Աբելյան”. ահա այս գրությամբ է Աբել Աբելյանը ժամեր առաջ հայտնել իր` հայր դառնալու բարի լուրը` ստանալով մտերիմների, ընկերների եւ երկրպագուների աչքալուսանքները, որոնց թվում են` դերասան Սոս Ջանիբեկյանը, հաղորդավար Մամիկոն Սիմոնյանը եւ ուրիշներ:
Ծնվել է Օլյա Հակոբյանի եւ Աբել Աբելյանի առաջնեկը
BRAVO.am-ն այս հունվարին էր պատմել, որ դերասան-ռեժիսորի եւ դերասանուհի Օլյա Հակոբյանի ընտանիքում համալրում է սպասվում: Առաջնեկի անունը զույգը որոշել էր դեռ ամիսներ առաջ. “Էրիկ Աբելյան, շատ հնչեղ է”,-ասել էր Աբելը: Փոքրիկի առաջին` ուլտրաձայնային հետազոտման ժամանակ արված լուսանկարն, ի դեպ, նա ներկայացրել է փետրվարի 24-ին:):
“Երբ գրկեցի որդուս, անբացատրելի բան կատարվեց հետս, աշխարհը կանգ առավ ու հասկացա, որ կյանքիս ամենաերջանիկ ու սպասված օրն է”,-BRAVO.am-ի հետ զրույցում այսօր նշել է նորաթուխ հայրիկն ու հավելել.“Ոչ ոքի չնմանեցրի. այնտեղ իրար նման մի քանի նորածին կար, չկարողացա տարբերել իմ որդուն: Գրկեցի ու զարմացած հարցրի, թե արդյոք իմն է: Էմոցիոնալ ու հուզված մարդիկ հաճախ են նման կերպ արձագանքում”:
Աբել Աբելյանի նորածին որդին` Էրիկը
Դերասանի փոխանցմամբ` Էրիկը ծնվել է հունիսի 11-ին` կեսգիշերին մոտ: Այդ պահին Աբել Աբելյանի կողքին են եղել իր ամենա-ամենամտերիմները. “Հայկական ավանդույթի համաձայն` տեղում նշեցինք: Այսօր նույնպես տոնելու եմ որդուս լույս աշխարհ գալը”,-հայտնել է նա ու ավելացրել, որ փոքրիկի խնամքի հարցում անպայման օգնելու է կնոջը:
BRAVO.am-ը շնորհավորում է Աբել Աբելյանի ընտանիքին` Էրիկին մաղթելով անհոգ եւ առողջ մանկություն:
BRAVO.am
Լուսանկարները` Աբել Աբելյանի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: