×


Աբել Աբելյանը՝ որդու 2-ամյակի եւ կնոջ աշխատանքի մասին

Աբել Աբելյանի ընտանիքում սեպտեմբերի 9-ը տոնական էր։ Ռեժիսոր-դերասանի ավագ որդին՝ Էրիկը, 3 տարեկան է, Ռոբերտն էլ երեկ դարձել է 2 տարեկան։ Փոքրիկի տարեդարձը նշել են տանը. «Երեխաներս օրվա խորհուրդը դեռ չեն գիտակցում, բայց ուրախանում են, քանի որ նվերներ են ստանում։ Նրանց ծնվելն ու մեծանալը մի ակնթարթի պես է անցնում. արդեն պատկերացնում եմ, որ շատ շուտով դպրոց կգնան»։

Աբել Աբելյանը` որդիների հետ


Նրա կինը՝ դերասանուհի Օլյա Հակոբյանը, այժմ նկարահանվում է «Թաքնված սեր» սերիալում։ Ինչպես հայտնել է Աբելը, կնոջ խաղը երբեմն դիտում է հեռուստացույցով, բայց նկարահանումներին ներկա չի լինում.«Երկարատեւ դադարից հետո կրկին անցել է աշխատանքի։ Երեխաների խնամքի հարցում միայնակ չէ, լավ դայակ ունենք, որը շատ է օգնու։ Ես էլ գրաֆիկս գրագետ եմ դասավորում, որ տղանեերիս հետ հնարավորինս երկար շփվեմ ու խաղամ»։

Օլյա Հակոբյանն` Էրիկի հետ


Աբելը ընդգրկված է ռուսական արտադրության «Թեւեր» ֆիլմի պրոդյուսերական կազմում, որի պրեմիերան դեռ չի կայացել։ «Casting Shcool»-ի հիմնադիրը նաեւ շարունակում է իր փորձը փոխանցել երիտասարդներին.«Համատեղ աշխատում ենք Փարիզի, Նյու Յորքի ու Մոսկվայի հետ՝ նրանց փորձը բերելով Երեւան։ Քանի որ արդեն երկու տարի աշխատում ենք նոր նախագծի վրա, ժամանակս տրամադրում եմ դպրոցին եւ որեւէ տեղ չեմ նկարահանվում»։

BRAVO.am
Լուսանկարները` Աբել Աբելյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW