Նախկին “Թիվ 5’’ խմբից Աբոն մայիսին կներկայացնի իր անհատական երրորդ տեսահոլովակը, որը նկարահանվել է “Գնա-գնա” երգի հիման վրա: Երգիչը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ համագործակցել է ռեփեր Գեւի հետ, ով ավելի հայտնի է երաժշտական “անդերգրաունդում”:
Աբոն շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի
Նրա խոսքով` “Թիվ 5”-ի երգերում էլ բազմիցս օգտագործել են ռեփային հատվածներ.“Այդ ժամանակ կարդում էր Տիկոն:): Նոր երգիս երաժշտության եւ խոսքերի հեղինակը հենց Գեւն է, գործիքավորումն արել է Մոսը, տեսահոլովակի ռեժիսորն էլ Վահե Համբարձումյանն է”:
Աբոն եւ Գեւը` "Գնա-գնա" տեսահոլովակի նկարահանումներին
“Գնա-գնա”-ն նկարահանվել է 2 օրում` Երեւանում, ինչպես պատմել է երգիչը, ամբողջ գիշեր չեն քնել` արեւածագը ֆիքսելու համար:).“Այն, ինչ անում եմ, սրտիս թելադրանքն է: Միշտ անկեղծ եմ երկրպագուներիս եւ հանդիսատեսի հետ, որոնց անակնկալ կմատուցեմ նաեւ ամռանը”:
Աբոն եւ Գեւը` "Գնա-գնա" տեսահոլովակի նկարահանումներին
BRAVO.am
Լուսանկարները` Աբոյի անձնական արխիվից


×
5,230






