Նախկին “Թիվ 5” խմբի անդամները մեկը մյուսի հետեւից սկսել են անհատական գործունեություն ծավալել, բայց տղաները նախկինի պես մտերիմ ընկերներ են մնացել: Տիկոյի տեսահոլովակից հետո իր անհատական առաջին տեսահոլովակն է նկարահանել Աբոն: Ալբերտ Գրիգորյանն այսուհետ կներկայանա միայն անունով, որը, իր կարծիքով, տպավորվել է խմբի հայտնի` “Տիկո, Ռաֆո, Աբո, Մավ” երգից:
Աբոն այսուհետ կներկայանա որպես անհատ կատարող
Տեսահոլովակը նկարահանվել է Սեւանա լճի ափին, ինչպես հայկական շատ տեսահոլովակներ, բայց Աբոն հավատացնում է՝ այն կտարբերվի մյուսներից. “Շաբլոն չի լինելու: Սեւան ունենք, այդտեղ ենք նկարում, դա է մեր հնարավորությունը: Երգի բնույթը պահանջում էր ռոմանտիկ տեսարաններ, “կլիպի” աղջիկ, արեւ, ջուր... Ռեժիսոր Պռոչի գաղափարով` հետաքրքիր կադրեր ենք ստացել: Սեւան գնացել էինք 18 հոգանոց խմբով, այդ թվում` Տիկոն ու Ռաֆոն: Նաեւ կինս էր կողքիս, որը հուզված ու լարված հետեւում էր, որ ամեն ինչ լավ լինի:)”:
Աբոյի խոսքերով` խմբի բաժանումից հետո ընկերներով պայմանավորվել են միմյանց աջակցել. “Իմ երգը մի քիչ ավելի ուշ ձայնագրվեցի, խնդիր չկար, թե ով առաջինը կներկայանա. իրար հետ չենք մրցակցում”:
Աբոյի նոր տեսահոլովակը նկարահանվել է Սեւանա լճի ափին
“Չեմ հավատում” երգի երաժշտության հեղինակը Արման Անտոնյանն է, խոսքերինը` երգիչ Տիկոն. “Երգի բառերը Տիկոն իրական պատմության հիման վրա է գրել, ինչպես իր երգի դեպքում է: Պատմությունը չստացված սիրո մասին է, որը երջանիկ ավարտ չի ունենում, այլ` անորոշ բաժանում: Ես ստեղծել եմ իմ անձնական կյանքը, բայց չեմ կարող անընդհատ երգել իմ ուրախ ու երջանիկ օրերի մասին. երգիչը պետք է ցանկացած թեմայով էլ երգի, կարեւորն այնպես կատարեմ, որ մարդկանց հուզի”:
Աբոյի նոր տեսահոլովակը նկարահանվել է Սեւանա լճի ափին
Աբոն ավարտել է Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժինը, իրեն հարազատ է համարում ժողովրդական ու աշուղական երաժշտությունը եւ չի բացառում, որ առաջիկայում կկատարի ժողովրդական գործեր. “Չեմ սիրում միօրինակություն, ինձ պատկերացնում եմ տարբեր ոճերում”:
Երգիչն ակնկալում է, որ “Չեմ հավատում”-ը կսիրվի եւ իրեն հաջողություն կբերի: Տեսահոլովակի պրեմիերան նախատեսված է հուլիսի սկզբին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աբոյի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: