×


Ադամ Բարրոն Կոմիտասի «Կռունկը» կհնչեցնի Փարիզում

Հայ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան), ով արդեն 17 տարի բնակվում է Փարիզում, հայրենիքի կարոտը սրտում շարունակում է ստեղծագործել ու ըստ արժանվույն ներկայացնել հայ երգի գոհարներն աշխարհի տարբեր անկյուններում: Վաղը` մարտի 26-ին, Փարիզի ամենահեղինակավոր «Զենիթ» համալիրում տեղի է ունենալու «Armenian Europe Music Awards Paris 2017» երաժշտական մրցանակաբաշխությունը, որի ընթացքում նա կատարելու է Կոմիտասի «Կռունկը» եւ Կաչչինիի «Ավե Մարիան»:

Ադամ Բարրոն


«Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ հատուկ կապ ունի Կոմիտասի հետ: Սա հայրենիքից կտրված հայերին ոգեշնչելու յուրատեսակ առիթ է. նոր լիցք հաղորդելու ցանկությունը շատ մեծ է: Յուրօրինակ մեկնաբանությամբ ներկայացնելու եմ մի ստեղծագործություն, որում պանդուխտ հայը լուր է ակնկալում կռունկից: Անբացատրելի գեղեցիկ երեւույթ է»,- նշել է երգիչը:

Ի դեպ, 2016 թվականը կարեւոր տարի էր Ադամ Բարրոյի համար. նրա միջազգային մրցանակների շարքին ավելացան եւս երկուսը՝ Իտալիայի եւ Իսպանիայի հեղինակավոր մրցույթներից:

Ադամ Բարրոն («Լարինդա եւ Վանեսիո» կատակերգական օպերա)


2013-ի ապրիլին Ադամ Բարրոն եկել էր հայրենիք՝ ներկայացնելու իր արվեստը հայրենակիցներին: Երեւանում առաջին անգամ երաժշտասերների դատին էր ներկայացվել կոմպոզիտոր Ադոլֆ Հասսեի բարոկկո ժանրի «Լարինդա եւ Վանեսիո» կատակերգական օպերան, որին BRAVO.am-ի անդրադարձը կարդացեք այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Ադամ Բարրոյի արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW