Լոնդոնում այս գիշեր կայացել է բրիտանական ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը` “Brit Awards 2012”-ը: Միջոցառմանը ներկա են եղել Ադելը, Ռիհաննան, Ջորջ Մայքլը, Քայլի Մինոգը եւ այլք:
Սեսկ Ֆաբրեգասն ու Նիքոլ Շերզինգերը
Նշենք, որ մրցանակաբաշխությունը վերածվել է օրերս վաղաժամ մահացած Ուիթնի Հյուսթոնի մասին հիշողությունների եւ հարգանքի տուրք մատուցելու երեկոյի: Անվանի երգչուհուն նվիրված երգեր էլ են հնչել: Չի մոռացվել նաեւ Էմի Վայնհաուսը, որին նվիրված տեսանյութի ցուցադրությունը հուզել է հանդիսատեսին:
Ադելը
Տոնական միջոցառման գլխավոր հերոսուհին, ինչպես եւ սպասվում էր, դարձավ Ադելը: Նա ճանաչվել է տարվա լավագույն երգչուհի, ինչպես նաեւ մրցանակ է ստացել տարվա լավագույն ալբոմի համար: Սակայն Ադելն այս անգամ կհիշվի ոչ հաղթանակի առիթով:). երբ հաղորդավարն ընդհատել է երգչուհու խոսքը հաջորդ անվանակարգը հայտնելու համար, Ադելը միջնամատ է ցույց տվել: Այս միջադեպը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորեւ:
Ռիհաննան
Հետաքրքիր այլ զարգացումներ “Brit Awards 2012”-ի ընթացքում չեն գրանցվել:). հայտնիները փայլել են իրենց զգեստներով, տպավորիչ է եղել Ռիհաննայի ելույթը, որը դարձել է տարվա միջազգային լավագույն կատարող: Ռիռիի ելույթը, ինչպես նաեւ միջոցառման մասնակիցների լուսանկարները նույնպես առաջարկում ենք դիտել ստորեւ:
“Blur” խումբը
Համերգի վերջում մրցանակ են հանձնել նաեւ “Blur” խմբին` երաժշտության մեջ ներդրած ավանդի համար: Նրանք ներկայացել են իրենց հիթերից բաղկացած 15 րոպեանոց ելույթով:
Ներկայացնում ենք հաղթողների ցուցակը`
Բրիտանական լավագույն ալբոմ – Ադել
Բրիտանացի լավագույն երգչուհի – Ադել
Բրիտանացի լավագույն երգիչ – Էդ Շիրան
Միջազգային լավագույն երգիչ – Բրունո Մարս
Միջազգային լավագույն երգչուհի – Ռիհաննա
Բրիտանական լավագույն խումբ – “Coldplay”
Միջազգային լավագույն խումբ – “Foo Fighters”
Քննադատների ընտրություն – Էմելի Սանդե
Մրցանակ` երաժշտության մեջ ներդրած ավանդի համար – “Blur” խումբը
Տարվա առաջընթաց – Էդ Շիրան
Լավագույն սինգլ - “One Direction”
Պատրաստեց Լենա Գեւորգյանը /Bravo.am/
Աղբյուրը` Daily Mail
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: