×


Ադրիանա Գալստյան. «Նախաձեռնել եմ նոր հնարավորությունների, ձեռքբերումների տարի»

Շնորհավորանքների, բարեմաղթանքների պակաս Ադրիանա Գալստյանը երեկ չի զգացել: Դերասանուհին դարձել է 24 տարեկան: Քանի որ անցյալ տարի կարեւոր այս օրն ընկերուհիների հետ ավելի աշխույժ միջավայրում է անցկացրել, այս տարի որոշել էր ընտանիքի անդամների հետ նշել իր հարազատ քաղաքում`Հրազդանում:

«Առաջին անակնկալը ծնողներս են արել, ինչպես բոլոր ընտանիքներում `տորթ, մոմեր, ծաղիկներ: Այնուհետեւ շարունակական զանգեր եւ շնորհավորանքներ ստացա մտերիմներիս, հարազատներիս եւ անգամ անծանոթ մարդկանց կողմից»,-BRAVO.am-ին ասել է Ադրիանան եւ հավելել, որ տարեդարձի տորթն այս անգամ ընտրել էին ծնողները: Սիրելիների կողմից ընտրված յուրաքանչյուր դետալ իրեն կարող է ուրախացնել եւ անմոռանալի րոպեներ պարգեւել:

Ադրիանա Գալստյանը


Թեեւ Ադրիանան չի սիրում առաձնանացնել նվերները, այնուամենայնիվ, ասել է, որ այս տարի ամենահետաքրքիրն ու յուրահատուկը եղբորորդու եւ քրոջ դստեր պատրաստած նվերներն էին` փուչիկներ, որոնք միշտ ստիպում են իրեն փոքր զգալ, եւ ծաղիկներ, որոնք շատ է սիրում եւ դեմ չէ ստանալ դրանք ամեն օր:

Տարեդարձի տորթի մոմերը փչելու եւ երազանքներ մտապահելու մասին խոսելիս դերասանուհին նշել է. «Փոքր տարիքից երբեք երազանքների իրականացումը չեմ կապել տարեդարձի տորթի մոմերը փչելու հետ: Երազանքներս իրականացնողը մեկն է` Աստված: Երազանքներս կապված են ապագայիս հետ: Յուրաքանչյուրն էլ տարեցտարի հասունանում, ավելի շատ իմաստունություն է ձեռք բերում:Աստծո կամոք, ինքս եմ նախաձեռնել նոր հնարավորությունների, ձեռքբերումների տարի»:

Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Ադրիանա Գալստյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին