«Ժամանակն է»` այսպես է կոչվում Ալեքսանդր Խաչատրյանի, Անատի Սաքանյանի, Արսեն Լեւոնյանի, Կամո Ունանյանի, Արմեն Մարգարյանի, ժաննա Բուտուլյանի, Մարիամ Մելիքյանի, Նարեկ Պետրոսյանի եւ այլ դերասանների մասնակցությամբ քրեական նոր դրաման, որն այսօր մեծ էկրան կբարձրանա:
Ֆիլմը հայ ընտանիքից մի տղայի մասին է, ով 25 տարի անց վրեժ է լուծում թուրք մարդասպանից: Սցենարի հեղինակը, պրոդյուսերն ու գլխավոր դերակատարը Կամո Ունանյանն է.«Վաղուց ցանկություն ունեի այնպիսի ֆիլմ ներկայացնել, որում կերեւար հայի ոգին: Այս ֆիլմում ներկայացված է հայի ուժը, կամքը, նպատակասլացությունը եւ մի կարեւոր բան՝ հայը երբեք չի մոռանում այն ցավը, որ իրեն պատճառում են»:
Կամոն շեշտել է, որ այս ֆիլմը կոմերցիոն պատվեր չէ, նույնիսկ հովանավորներ չունի, որպեսզի հետագայում կարողանա այն փառատոնների ներկայացնել: Նա հիշեցրեց, որ իր նախորդ՝ «Ելք չկա» ֆիլմը ներկայացրել է Կաննի փառատոնի կինոշուկայում:
«Ժամանակն է» ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, կոմպոզիտորը` Էդմոնդ Մակարյանը: Նկարահանումները 2017-ի ձմռանը տեղի են ունեցել Մոսկվայում, իսկ 2018-ի մայիս-օգոստոս ամիսներին՝ Հայաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում:
Արսեն Լեւոնյանը
Ֆիլմի կոմպոզիտորը նշել է, որ սցենարը կարդալուց հետո սկսել է աշխատել երաժշտության վրա, եւ մոտ մեկուկես ամսում ծնվել են համապատասխան հնչյունները, որոնք էլ նկարագրում են հերոսներին, նրանց ապրումները: «Երաժշտության մեջ կան նաեւ վոկալային հատվածներ, որոնք կատարել են Նարե Գեւորգյանն ու Տեր Իսահակ քահանա Մարգարյանը»,-նշել է Էդմոնդը:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ ֆիլմի արխիվից


×
11,452





