×


Ալեքսանդրի, Ժաննայի, Բենի, Մայայի եւ մյուսների ժամանցը «InstaStar» փարթիին

«InstaStar» փարթին երեկ «El Sky Bar»-ում էր համախմբել բոլոր նրանց, ովքեր սիրում են իրենց լուսանկարներն ու տեսագրությունները հրապարակել «Ինստագրամ»-ում: Երեկույթին ներկա էին շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ` Մայա եւ Սոֆյա Պողոսյանները, Ժաննա Բուտուլյանը, Բեն Ավետիսյանը, Նիկ Էգիբյանը եւ ուրիշներ, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում: Հատուկ հյուրն էլ դերասան Ալեքսանդր Բաբասյանն էր:  

Ալեքսանդր Բաբասյանը` կնոջ հետ


«Քանի որ «Ինստագրամը» ներխուժել է բոլորիս կյանք, որոշեցինք կազմակերպել թեմատիկ միջոցառում` հրավիրելով նաեւ աղջիկների եւ տղաների, ովքեր շոու-բիզնեսից չեն, բայց այդ հարթակում շատ հետեւողներ ու «լայքեր» ունեն»,-մեզ հետ զրույցում հայտնեց փարթիի նախաձեռնողներից Քրիստինա Սարգսյանը:

Ժաննա Բուտուլյանը


Երեկույթի հյուրերը նաեւ «սելֆիների» մրցույթի են մասնակցել, իսկ հաղթել է այն մասնակիցը, որի լուսանկարը մեկ ժամվա ընթացքում «Ինստագրամ»-ում ամենից շատ հավանումների է արժանացել:  

Մայա Պողոսյանը


Ժաննա Բուտուլյանը չի պատկերացնում իր առօրյան առանց «Ինստագրամ»-ի.«Օրս սկսում ու ավարտում եմ դրանով: Շատ եմ սիրում լուսանկարներ եւ տեսանյութեր հրապարակել, նաեւ շփվել մտերիմներիս հետ: Բացարձակ չեմ ապրում «լայքեր»-ի թվով. եթե տասը հոգի է հետաքրքրված, ապա հրապարակում եմ հենց նրանց համար: Հետեւում եմ նաեւ հետաքրքիր մարդկանց էջերին, այդ թվում` արտերկրում ապրող ընկերներիս»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW