×


Ալինա Մարտիրոսյան.“Նա ստիպված է ապրել ոչ սիրելի ամուսնու հետ”

Ալինա Մարտիրոսյանը, որը վերջին շրջանում հեռուստադիտողին ներկայանում էր “Տնփեսա” սիթքոմի Էդիտայի դերով, այսօր զբաղված է մեկ այլ կերպարի կերտմամբ “ATV”-ի “Լույսի պահապանը” սերիալում: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ կշարունակեր նկարահանվել սիթքոմում, եթե այն շարունակվեր եւս մեկ տարի, իսկ հիմա հաճույքով կատարում է նոր աշխատանքը:

Ալինա Մարտիրոսյանը, Էրիկան եւ Արփինե Իսրայելյանը


Նա պատմել է, որ սերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու մայրիկին` Մարիային, ում կյանքը լի է փորձություններով.“Մարիայի հայրը դեմ էր նրա ամուսնությանը, նորածին երեխային էլ ուրիշին է հանձնում`աղջկան խաբելով, թե փոքրիկը մահացել է: Տարիներ անց դուստրը գտնում է մորը: Կերպարն ինձ իսկապես դուր է եկել` դրական է, զուսպ: Նա ստիպված է ապրել ոչ սիրելի ամուսնու հետ”:

Ալինայի խոսքով` “Լույսի պահապանը” սերիալի դերասանական կազմը ծանոթ է իրեն, ինչն ավելի է հեշտացնում համատեղ աշխատանքը: Բացի այս, նա պատրաստվում է գեղարվեստական նոր ֆիլմի նկարահանումներին, որի թեման արցախյան ազատամարտն է:

Ալինա Մարտիրոսյանը` \"Լույսի պահապանը\" սերիալի նկարահանումներին


“Ժանրային փոփոխություններն ինձ համար որեւէ դժվարություն չեն առաջացնում. հեշտությամբ եմ կարողանում հումորային կերպարից հետո դրամատիկ հերոս մարմնավորել: Դե, իսկ պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելիս ավելի  հեշտ է. նկարահանման հրապարակում կարող ենք ծիծաղել, հետո անմիջապես հեշտությամբ կերպարանափոխվել եւ լուրջ դրամա խաղալ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Ալինա Մարտիրոսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW