×


Ալինա Մարտիրոսյանն արգելում է օգտագործել իր` լողազգեստով լուսանկարը

“Տնփեսա” հումորային նախագծից եւ մի շարք հեռուստասերիալներից հայտնի Ալինա Մարտիրոսյանը BRAVO.am-ին տեղեկացրել է, թե վերջին շրջանում լրատվական մի շարք կայքեր անհանգստություն են պատճառում իրեն եւ խնդիրներ ստեղծում` առանց թույլտվության օգտագործելով որոշ լուսանկարներ:

Ալինա Մարտիրոսյանը


“Սիթքոմի նկարահանումների ժամանակ իմ “ֆեյսբուքյան” էջում տեղադրեցի լողազգեստով լուսանկար, սակայն տղայիս դուր չեկավ այդ քայլս, եւ 5 րոպե անց այն հանեցի: Չնայած դրան` կայքերը մինչ օրս ինձ անդրադառնալիս պարբերաբար օգտագործում են այն եւ հեռացնում միայն իմ զգուշացնելուց հետո: Հետագայում, սակայն, իրենց “լայքերի” համար կրկին հրապարակում են”,-պարզաբանել է նա:
 
Ալինայի խոսքով` մտադիր է հարցը կարգավորել իրավական դաշտում, իսկ դրանով զբաղվում է պրոդյուսերը` Աշոտ Սարգսյանը, ում հետ համագործակցում է ավելի քան 4 տարի.“Պահանջում եմ, որ լողազգեստով նկարս, որը վաղուց հանել եմ եւ չեմ թույլատրել օգտագործել, չհրապարակեն, հակառակ դեպքում խնդիրը կլուծվի օրենքի սահմաններում”:

Մկրտիչ Արզումանյանը եւ Ալինա Մարտիրոսյանը` "Տնփեսա"-ի նկարահանումներին


Դերասանուհին նշել է, որ այժմ գործնական այցով Մոսկվայում է եւ կվերադառնա մեկ շաբաթից.“Առաջիկայում հնարավոր է սկսենք “Տնփեսա”-ի նոր եթերաշրրջանի նկարահանումները: Հեռուստադիտողը հետագայում ինձ կտեսնի նաեւ մեկ այլ նախագծում, սակայն այդ մասին կխոսեմ քիչ ուշ”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ալինա Մարտիրոսյանի անձնական արխիվից, VP Photography-ի եւ Կորյուն Մուրադյանի

Կարդալ ավելին

Quality Sign BW