×


Ալլա Լեւոնյանը.“Հեշտ չէ, բայց ամուսինս օգնում է…”

Ալլա Լեւոնյանն այս օրերին համերգներով Ռուսաստանում է, իսկ վերջերս ելույթ է ունեցել Միացյալ Նահանգներում: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ օվկիանոսը հատել էր ամուսնու հետ:).“Քանի որ աշխատանքային այց էր, երեխաներս մնացել էին Հայաստանում` տատիկների մոտ: Ժանուլիկիս մեկ անգամ տարել եմ արտերկիր. մեկնել էինք հատուկ հանգստի նպատակով”:

Ալլա Լեւոնյանը


Նա պատմել է, որ հանդես է եկել Սան Ֆրանցիսկոյում եւ Լոս Անջելեսում` դաշնակահար Արմեն Ահարոնյանի նվագակցությամբ: Հաշվի առնելով ամերիկահայերի նախասիրությունները` Ալլան ծրագրում միշտ ընդգրկում է “Յարը մարդուն յարա կուտա”, “Հայաստան”, “Սպարապետ”, “Գնա ու կռվիր”, “Մոկաց հարսներ” երգերը.“Լոսանջելեսյան համերգին երկու երգով ինձ միացավ երգիչ Հովհաննես Շահբազյանը, հանդիսատեսն էլ շատ ջերմ էր”:

Երգչուհու խոսքով` հրավեր ստանալիս նախապես նշում է, թե ինչպիսին է պատկերացնում բեմը, լուսավորությունն ու ձայնը.“Արտերկրում համերգներին հաճախ հնարավոր չի լինում նվագախմբի կենդանի նվագակցություն ապահովել, բայց դա ինձ համար խնդիր չէ. կարողանում եմ բեմական կոլորիտ ստանալ”:

Ալլա Լեւոնյանը` երեխաների հետ


ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում Ալլա Լեւոնյանն առաջարկ է ստացել Արման Աղաջանյանից զուգերգով կատարել իր հեղինակած նոր կատակ-երգը. “Սա մեր երկրորդ նմանատիպ համագործակցությունն է: Առաջինը “Ես մարալ եմ” երգն էր: Նոր գործը եւս հումորային տեսահոլովակով կներկայացնենք: Պրեմիերան նախատեսում ենք սեպտեմբերին: Երգը կնոջ մասին է, ով դժգոհում է կողակցից, քանի որ վերջինս խանգարում է իրեն երգել ու չի գնահատում երգարվեստը”:

Ալլա Լեւոնյանի որդին եւ դուստրը


Երգչուհին ստեղծագործական գործունեությանը զուգահեռ զբաղվում է Ժաննայի, Հայկի եւ Շաղիկի խնամքով, նշում է` երաժշտական հակումներ նկատում է ավագ դստեր մոտ.“Հիմա Ժաննան դաշնամուրի, լողի, պարի դասերի է հաճախում, տղաս լողով, գեղասահքով, նաեւ դահուկավազքով է զբաղվում, սեպտեմբերից կսովորի կիթառ նվագել: Ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ փոքր աղջկաս, որը հուլիսի 15-ին կդառնա մեկ տարեկան: Շաղիկը հեռուստացույցով ինձ տեսնելիս ոչ միայն ճանաչում է, այլեւ հետս պարում ու երգում է:): Ընտանեկան գործերն ու աշխատանքը հեշտ չէ համատեղել, բայց ամուսինս օգնում է, որ կարողանամ ամեն ինչ հասցնել”:

BRAVO.am
Լուսանկարները` Emma Ville-ի եւ Ալլա Լեւոնյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW