×


Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինն այսօր ամուսնանում են:)

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինն այլեւս պաշտոնապես ամուսիններ են: Տասը տարվա համատեղ կյանքից հետո, միայն երեկ զույգը գրանցել է ամուսնությունը “ԶԱԳՍ”-ում, մոսկովյան ռեստորաններից մեկում էլ այսօր տոնելու է հարսանիքը:

Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը


“Մեզ միշտ ամուսնացնում են, բայց ես հիասթափված եմ ամուսնության ինստիտուտից: Այդ պատճառով նախընտրում եմ տղամարդու հետ լինել, ոչ թե ամուսնու: Եվ այդ կնիքն իրականում էական չէ, կարեւորը` երջանկություն լինի”,- հարցազրույցներից մեկում նշել էր երգչուհին, որն, այնուամենայնիվ, մտափոխվել է:): 

Եվ այսպես, 62-ամյա Ալլա Պուգաչովան եւ 35-ամյա հումորիստ Մաքսիմ Գալկինը հույս ունեն, որ դեռ երկար ու երջանիկ համատեղ կյանք կունենան, իսկ այսօր հարսանեկան գաղտնի արարողություն են անցկացնում բարեկամների ու մտերիմների հետ, որոնց թվում են Նիկոլայ Բասկովը, Ալեքսանդր Բույնովն ու Վալենտին Յուդաշկինը:
 
“Վերջին տասը տարին ես իմ սիրելիի հետ հեքիաթում եմ ապրում: Բախտս բերել է. նա ինձ սիրում է այնպիսին, ինչպիսին կամ: Շատ երջանիկ եմ Մաքսիմի հետ, ինձ շատ լավ եմ զգում իր կողքին”,- նշել է ռուսաստանյան “աստղ” Ալլա Պուգաչովան: 

Պատրաստեց Լիլիթ Բաբայանը/Bravo.am/
Աղբյուրը` KP

 

Կարդալ ավելին

Quality Sign BW