×


Ակումբային քարտ` Երեւան Մոլի անակնկալն իր հաճախորդներին

Երեւան Մոլը շարունակում է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: Այսուհետ 50 000 դրամ եւ ավելի գնումների դեպքում հաճախորդները կարող են ստանալ մոլի Ակումբային քարտ, որը հնարավորություն է տալիս կատարած գնումների դիմաց կուտակել միավորներ եւ հետագայում որոշակի սահմանաչափի հասնելուց հետո դրանք փոխարինել մոլի խանութների կողմից առաջարկվող զեղչերի, հատուկ առաջարկների եւ նվերների հետ:


Քարտի տրամադրման պահին հաճախորդի էլ. փոստի հասցեին ուղարկվում է հղում, որով նա համակարգում ակտիվացնում է իր անձնական էջը: Այստեղ հաճախորդը տեսնում է իր եւ առաջատար մասնակիցների միավորների քանակը, ինչպես նաեւ առկա նվերների ցանկը: Հախաճորդը համապատասխան միավորներ ունենալու դեպքում ցանկացած պահի կարող է վերցնել որեւէ նվեր կամ հավաքել միավորները եւ մասնակցել տարեվերջյան խաղարկությանը:


Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 15-ին ամենաշատ միավոր ունեցող 100 քարտապանների միջեւ կանցկացվի խաղարկություն, ուր կարող են շահել ավտոմեքենա, ուղեւորություններ դեպի Եվրոպա, կահույք բնակարանի համար եւ բազմաթիվ այլ նվերներ:

Մանրամասները նախագծի կայքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW