Հանգստյան օրերին Սուրբ Ծննդյան տոնին նվիրված ցուցահանդես-վաճառք է իրականացրել Երեւանի կանանց միջազգային ասոցիացիան: “Էրեբունի Պլազա” բիզնես կենտրոնում կազմակերպված տոնավաճառի այցելուները, գնելով ասեղնագործություններ, զարդեր, խաղալիքներ, մոմեր, շարֆեր, բազմատեսակ հուշանվերներ, ինչպես նաեւ թխվածքաբլիթներ, չրեղեն եւ լիկյորներ, իրենց ներդրումն ունեցան սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցության հարցում:
Սուրբ Ծննդյան տոնին նվիրված տոնավաճառին
“Հիանում եմ հայերի ձեռքի աշխատանքով, հպարտ եմ, որ այսօր բազմաթիվ մասնակիցներ ունենք: Նման մեծ տոնավաճառ կարողանում ենք տարին մեկ անգամ կազմակերպել, բայց հենց սա է մեր ամենակարեւոր եւ հաշվետու միջոցառումը, որը հնարավորություն է տալիս օգնել կարիքավորներին”,-BRAVO.am-ին ասել է Երեւանի կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ Միրնա Մգրդիչյան Թեչլերը:
Երեւանի կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ Միրնա Մգրդիչյան Թեչլերը
Նա տեղեկացրել է, որ հավաքագրված ֆինանսական միջոցներով կրթական եւ բարեգործական ծրագրեր են իրականացնելու Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի եւ հարակից ինը գյուղի 50-ից ավելի երեխաների եւ սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Սուրբ Ծննդյան տոնին նվիրված տոնավաճառին
Հենց մուտքի մոտ այցելուները գնել են խաղարկություն-վիճակահանության տոմս` հնարավորություն ստանալով շահել արժեքավոր եւ հետաքրքիր նվերներ, բացի այդ, մասնակցել են լուռ աճուրդի` գրավոր հայտ ներկայացնելով ապրանքներից մեկի համար, իսկ հաղթող է ճանաչվել ամենաբարձր դրույք կատարած գնորդը:
Հենրիխ Մխիթարյանի` աճուրդի հանված մարզաշապիկն ու գնդակը
Նշենք, որ աճուրդի էր հանվել նաեւ Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկն ու գնդակը, որը ֆուտբոլիստը Գերմանիայից ուղարկել էր իր մակագրությամբ: Իրերը միջազգային տոնավաճառին անձամբ բերել էր Հենրիխի մայրիկը:):
Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: