“Armenia Marriott” հյուրանոցը դեկտեմբերի 6-ին իր գործընկերների եւ ընկերների համար կազմակերպել էր նախատոնական ամանորյա եւ Սուրբ ծննդի երեկույթ, որի ընթացքում ներկա հյուրերը մասնակցել են խաղարկության, “մանդարինային” նվերներ ստացել Ձմեռ պապիկից, օգտվել հյուրասիրությունից, իսկ խաղարկության հաղթողները ստացել են մրցանակներ` խմիչքից մինչեւ ուղեւորություն դեպի Ավստրիա:
“Արմենիա Մարիոթ”-ի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Միկել Կռանցը եւ “Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը
Տոնական երեկույթի երաժշտական շոուի մասն ապահովել են Dj Vakcina-ն, երգչուհի Դինան` անգլալեզու իր կատարումներով, եւ բալետի պարուհի Անահիտը:
Բալետի պարուհի Անահիտը
“Այստեղ են հավաքվել մեր այն գործընկերները, որոնց հետ համագործակցել ենք ողջ տարվա ընթացքում եւ ամփոփիչ ամենամեծ միջոցառման ընթացքում մեր շնորհակալությունն ենք ուզում հայտնել բոլորին”, - հայտնել է հյուրանոցի մարքեթինգի համակարգող Անահիտ Թանթուշյանը:
“Արմենիա Մարիոթ” հյուրանոցի` 2012 թվականի նորություններից մեկը “Արարատ” շքասրահի բացումն էր, որը գործարկվել է ապրիլից, բայց պաշտոնապես իր դռները բացել է հենց երեկ. կորպորատիվ երեկույթն անցկացվել է տոնածառերով ու ամանորյա ատրիբուտներով զարդարված այս սրահում:
Հյուրանոցի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Միկել Կռանցը շնորհակալություն է հայտնել հյուրերին ներկայության համար. “Հուսով ենք` մեր համագործակցությունը կշարունակվի նաեւ հաջորդ տարի եւ ձեր միջոցառումներն ու կարեւոր իրադարձությունները կնշեք մեզ մոտ”:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: