Երբ սկանդալային դերասանուհին ու ոչ պակաս սկանդալային լուսանկարիչը հանդիպում են միմյանց, արդյունքում սկանդալային ֆոտոշարք է ստացվում:): Լինդսի Լոհանը, որը վերջերս մերկ նկարահանվեց` հանդես գալով Մերլին Մոնրոյի կերպարով , հանրությանն է ներկայացրել էրոտիկ բնույթի հերթական ֆոտոշարքը: Լուսանկարների հեղինակն է Թերի Ռիչարդսոնը:
Լինդսի Լոհանը
Օրենքի հետ ունեցած խնդիրներով հայտնի դերասանուհին այս անգամ լուսանկարվել է
“Love” ամսագրի համար: Ու չնայած` ֆոտոշարքի խորագիրն է “Unseen Lindsay”, այսինքն` այնպիսի Լինդսի, ինչպիսին մենք աղջկան չենք տեսել, բայց դերասանուհին կրկին կիսամերկ է, կարմիր շրթներկով, ծխախոտով ու բարձրակրունկ կոշիկներով… Հենց այսպիսին ենք վերջին շրջանում հանդիպում Լինդսիին:
Լինդսի Լոհանը
Այս շարքի ամենահիշվող կադրերից մեկում Լոհանը կրում է լեգենդար Էլիզաբեթ Թեյլորի պատկերով շապիկը: Կարծես թե Լինդսին դժվարանում է դուրս գալ Մերլին Մոնրոյի կերպարից. թեեւ շապիկին Թեյլորի նկարն է, ոճային առումով ակնհայտ երեւում է, որ դերասանուհին կրկին Մերլինի կերպարում է:
Լինդսի Լոհանը
Ի դեպ, վերջերս լուրեր էին պտտվում, թե հենց Լինդսին պետք է ստանձնի Էլիզաբեթ Թեյլորի դերը վերջինիս մասին նկարահանվող “Էլիզաբեթ եւ Ռիչարդ. սիրո պատմություն’’ վավերագրական շոուում: Միգուցե այս կերպ դերասանուհին փորձում է վստահեցնել, որ գլխավոր դերը հենց իրենն է լինելու:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը/Bravo.am/
Աղբյուրը` Etoday
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: