×


Անաիսի, Սոնայի, Մոսոյի, Անիի, Արեւիկի եւ մյուսների սիրո հետեւանքները

Սիրո եւ դրա հետեւանքների մասին “Հիվանդները” կատակերգությունը կբարձրանա Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմ մարտի 18-ին եւ 20-ին: Պրեմիերայից առաջ BRAVO.am-ը ներկայացնում է բեմադրության մանրամասներն ու դերասանների ֆոտոշարքը:

Սոնա Մաթեւոսյանը եւ Մանվել Խաչատրյանը


2007 թվականին կազմավորված “Up” թատերախմբի նոր ներկայացումը 16 տարեկանից բարձր հանդիսատեսի համար է, գործողությունները կատարվում են հիվանդասենյակում.“Թեման մի “հիվանդություն” է, որը կոչվում է սեր եւ մղում է ծայրահեղությունների: Հիվանդանոցում հայտնված կերպարները` սիրահարված բժիշկը, խանդոտ կինը, անպատասխան սիրուց տառապող կինը, կներկայացնեն սիրո հետեւանքները: Այս զգացմունքի արտասովոր դրսեւորումները վերհանված են կատակերգական տեսանկյունից: Նաեւ առկա են ոչ առօրեական կերպարներ` մահն ու հրեշտակը, որոնք աշխատում են հիվանդանոցում”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է կատակերգության ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը:

Արեւիկ Ավետիսյանը


Ներկայացման կազմում են երիտասարդ դերասաններ Սոնա Մաթեւոսյանը, Մանվել Խաչատրյանը, Անաիս Սարդարյանը, Անի Ղազարյանը, Արթուր Պետրոսյանը, Արեւիկ Ավետիսյանը, Մոսո Կարապետյանը, Լեւոն Թաշչյանը եւ Համլետ Գյուրջինյանը: Պիեսի հեղինակը Հերմինե Մոսն է, երաժշտական ձեւավորումն արել է Տիգրան Աթայանը, նկարիչն Անժելա Գալստյանն է, պրոդյուսերը` Արեւիկ Ավետիսյանը:

Ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը հայտնել է, որ ներկայացման համար թատերախմբի հիմնական անդամներից բացի, հրավիրել են սերիալներից հայտնի դերասանների. “Մենք հատուկ խնդիր չենք դրել մեր առջեւ հեռուստադիտողին հայտնի դեմքերի միջոցով թատրոն բերել, օրինակ` Անաիս Սարդարյանի հետ արդեն երրորդ ներկայացումն ենք անում, մյուսների հետ եւս նախկինում համագործակցել ենք: Ցանկություն ունեինք բեմադրել որակյալ կոմեդիա, ցավոք, այսօր անորակ գործերը շատ են: Միայն հայտնի դերասանների ընդգրկելը քիչ է, պետք է ճաշակով գործ լինի”:

Անաիս Սարդարյանը


Թե ինչպիսի ներկայացում է ստացվել, կարող եք գնահատել անձամբ: Նշենք, որ թատերախմբի նախորդ ներկայացումներից են “Քիթը”, “Գեյշան”, “Մարդիկ, վերեւ նայեք”-ը եւ այլն.“Ունենք տասից ավելի ներկայացում, մասնակցել ենք հայկական ու միջազգային թատերական փառատոների, նաեւ ստացել “Արտավազդ” մրցանակը` որպես լավագույն ռեժիսորական աշխատանք “Քիթը” ներկայացման համար”:

BRAVO.am
Լուսանկարները՝  “Up Theatre Group”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW