×


Անահիտ Կիրակոսյանի երեխաների մկրտությունն ու փոքրիկ Հայկի մեկամյակը :)

Անահիտ Կիրակոսյանի ընտանիքի ամենակրտսեր անդամը դեկտեմբերի 25-ին դարձել է 1 տարեկան: Այս առիթով դերասանուհին եւ նրա ամուսինը` Արտակ Սարգսյանը, տոն են կազմակերպել իրենց երեք երեխայի համար: Երեկ Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում տեղի է ունեցել Լաուրայի, Աննայի եւ Հայկի մկրտության արարողությունը:

Անահիտ Կիրակոսյանի երեխաների մկրտության արարողությանը


“Որոշեցինք երեքին միասին մկտրել: Քանի որ ամուսնուս ընտանիքը Աբովյանում է ապրում եւ շատ հաճախ ենք այնտեղ գնում, որոշեցինք ընտրել այն եկեղեցին, որը մեզ ավելի մոտ է”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է Անահիտը:

Երեխաների կնքահայրն Անահիտի եւ Արտակի ամուսնության կնքահայրն է.“Մենք չենք փոխել ավանդույթը. ամուսնուս լավ ընկերները` Դավիթն ու Նարին, դարձան ողջ ընտանիքի կնքահայրն ու կնքամայրը: Կարծում եմ` երեխաների համար ամենաթանկ նվերը նրանց նվիրած խաչերն են”:

Անահիտ Կիրակոսյանի երեխաների մկրտության արարողությանը


Երեւանի կամերային երաժշտական թատրոնի դերասանուհին, կարեւորելով մկրտության արարողությունը, մեզ հետ զրույցում պատմել է, որ աղջիկները եւս ոգեւորված են կնքվելու փաստից.“Մեր մեծ աղջիկը` Լաուրիկս, դպրոցում անցնում է Հայ առաքելական եկեղեցու պատմություն, արդեն գիտակցում է խորհուրդը: Երբ զրուցում էինք, ասում էր` “Մամ, ծնկներս պետք է բաց լինեն, որ մյուռոնը քսեն, չեմ հիվանադանա, որովհետեւ օրհնած ջուր է”: Աղջիկներս արդեն գիտակցում են, որ իրական քրիստոնյա դարձան”: 

Սուրբ մկրտության արարողությանը հաջորդել է ռեստորաններից մեկում խնջույքը, որին հրավիրած են եղել ինչպես հարազատներն ու ազգականներն` իրենց երեխաների հետ, այնպես էլ Անահիտի գործընկերները “Շանթ” հեռուստաընկերությունից ու թատրոնից: Հյուրերին Ամանորի առթիվ շնորհավորելու են եկել նաեւ Ձմեռ պապն ու Ձյունանուշը եւ բաժանել տերունական աղոթքով նկար-տարոսիկները.“Հրավիրել էինք աճպարարի, ակրոբատ-պարողների, որ երեխաների համար հետաքրքիր լինի: Անցյալ տարի մտածում էի` արդյոք մեկ տարի հետո Հայկը քայլելու է, ինչ է զգալու ու հասկանալու: Մի քանի օր առաջ նա իր առաջին չորս քայլն ինքնուրույն արեց եւ կանգնեց:): Հիշում եմ` բժիշկն ասաց, որ տղաս հունվարի 6-ին կծնվի, բայց նա չհամբերեց եւ ծնվեց կաթոլիկների Սուրբ Ծննդի օրը”:

Անահիտ Կիրակոսյանը` դուստրերի եւ որդու հետ


Անահիտ Կիրակոսյանի ընտանիքը պատրաստվում է նաեւ Ամանորին եւ նվերների հաջորդ չափաբաժինն ակնկալում Ձմեռ պապիկից.“Ես էլ, աղջիկներս էլ հավատում ենք Ձմեռ պապին, բայց նամակ չենք գրել, պարզապես ասում ենք` ինչ ենք ցանկանում:): Երբ առաջին անգամ պետք է Նոր տարին նրանց հետ անցկացնեի, տուփիկերի մեջ հանձնարարություններ էի գրել, որոնք կատարելուց հետո միայն գտան նվերը, որն էլ այդ տարի հանրագիտարանն էր: Սպասենք եւ տեսնենք` այս տարի ինչ նվեր կբերի մեզ Ձմեռ պապը:)”: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW