Ամանորն ընտանիքի հետ Հայաստանում դիմավորելուց հետո Անահիտ Կիրակոսյանն ամուսնու հետ ձմեռային արձակուրդն անցկացրել է Եգիպտոսում: BRAVՕ.am-ի հետ զրույցում նա ասել է, որ առաջին անգամ էր այդ երկրում. «Հունվարի 3-ից 10 վայելեցինք մեր հանգիստը ծովափին եւ հյուրանոցի լողավազաններում»:
Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու հետ
Դերասանուհուն հատկապես տպավորել է դայվինգը.«Աննկարագրելի էր առաջին անգամ հայտնվել ծովի հատակին: Ջրասուզակի հանդերձանքով սուզվելիս կարծես ակվարիումում լինեինք, տեսանք գույնզգույն ձկներ եւ ծովային այլ կենդանիներ»:
Անահիտը պատմել է, որ Եգիպտոսում բազմաթիվ հայերի են հանդիպել, որոնց հետ էլ մտերմացել են հանգստի ընթացքում.«Երեխաներին շատ էինք կարոտել, բայց փառք Աստծո, տեխնոլոգիան այնպես է զարգացել, որ ամեն վայրկյան «Skype»-ով խոսել ու տեսել ենք մեր հրեշտակներին: Տղայիս համար մի փոքր անսովոր էր առանց մեզ մնալը, եւ երբ վերադարձանք, հարցրեց` ինչու չէինք գալիս»:
Անահիտ Կիրակոսյանը` Եգիպտոսում
Ամուսիններին երեխաները դիմավորել են անակնկալով.«Աղջիկներս ամբողջ տունը զարդարել էին «բարի գալուստ» գրությամբ, ինչպես նաեւ մեր նկարներով տեսաշար էին պատրաստել, ինչից շատ եմ հուզվել: Հասկացա` ինչքան էլ տարբեր երկրներում լինենք, միեւնույն է` հարազատ տնից ու օջախից լավ տեղ չկա»:
Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Կիրակոսյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: