×


Անահիտ Հարությունյան. Միջադեպ թոփլես արեւայրուք ընդունելիս :)

Անահիտ Հարությունյանն օրերս է վերադարձել ամառային երկշաբաթյա հանգստից: Ճամփորդությունների սիրահար մոդելը BRAVO.am-ին ասել է, որ հերթական անգամ անմոռանալի ժամանակ է անցկացրել արտերկրում` տրամադրելով արձակուրդի ընթացքում արված լուսանկարներն ու տեսանյութը:

Անահիտ Հարությունյանը


«Երկար մտորումներից եւ մի քանի տարբերակ քննարկելուց հետո որոշեցինք մեկնել Դուբայ: Ընտրությունը պայմանավորված է տեղի զվարճանքների բազմազանությամբ, որոնցից մի քանիսը պետք է փորձեի առաջին անգամ: Ինչպես նախորդ, այս տարի եւս մեկնել էի մայրիկիս եւ քույրիկիս հետ»,-պատմել է նա:

Անահիտ Հարությունյանը


Անահիտն անչափ հավանել է անապատը` գեղեցկությամբ եւ ժամանցի համար նախատեսված զբաղմունքներով. առանձնացրել է կվադրոցիկլ վարելը, կրակե շոուն եւ ուղտավարությունը: Նա առաջին անգամ հիջաբ(գլխաշոր) է կրել, որպեսզի թույլ տան ուսումնասիրել Աբու Դաբիում գտնվող Արաբական էմիրությունների ամենամեծ մզկիթը:

Անահիտ Հարությունյանը


Մոդելի ուղեւորությունն առանց զավեշտալի միջադեպի չի անցել. «Դուբայում գտնվելու առաջին շաբաթվա ընթացքում Ռամադանն էր: Ես չգիտեի եւ լողափին արեւայրուք էի ընդունում թոփլես, ինչպես սովորաբար անում եմ: Երկար ժամանակ շրջապատող հայացքներին հետեւելուց հետո եվրոպացի մի աղջիկ մոտեցավ եւ խորհուրդ տվեց կրծկալ հագնել, քանի որ ոստիկանների կամ անվտանգության աշխատակիցների տեսնելու դեպքում խնդիրներ կունենայի: Մոլերից մեկում էլ կարճ տաբատով եւ տոպով շոփինգ անելիս աշխատողներից մի կին մոտեցավ եւ հորդորեց «հարգալից» հագնվել»:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Հարությունյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW