×


Անահիտ Շահբազյանը 27-ամյակը նշել է մանկական սրճարանում :)

Անահիտ Շահբազյանը երեկ` հունիսի 25-ին, իր ծննդյան տարեդարձը նշել է մանկական սրճարանում` քրոջ, նրա երեխաների եւ մայրիկի հետ.“Հարազատներիս ուրախությունն ինձ համար արդեն մեծ երջանկություն է: Երեխաների հետ տեղափոխվել եմ մանկական խաղերի աշխարհ:)”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է հոբելյարը:

Անահիտ Շահբազյանը


Հիշելով իր մանկության ծննդյան տոներն` Անահիտը նշել է, որ տպավորվել են բարեկամների հետ հավաքույթները.“Շատ էի սիրում բարբի նվեր ստանալ: Խնամքով խաղում էի, տեղադրում տուփերի մեջ ու պահում, որ ոչ ոք ձեռք չտա, որովհետեւ ինձ համար շատ թանկ էին: Հետո դրանք տարա մանկատուն` երեխաներին խնդրելով, որ չկոտրեն: Հիմա էլ, երբ շատ խաղալիքներ են հավաքվում, կրկին տանում են այն երեխաներին, որոնք դրա կարիքն ունեն: Այն մարդկանցից եմ, որ ամենափոքրիկ նվերներից ուրախանում են: Կարող եմ ինչպես թանկ, այնպես էլ էժանագին նվերից նույնչափ ուրախանալ”:

Անահիտ Շահբազյանը ծննդյան օրը անցկացրել է մանկական սրճարանում


Երգչուհու ամենամտերիմ ընկերներն այժմ Երեւանում չեն, նա էլ ծննդյան օրը նշել է միայն ընտանիքի անդամների հետ.“Ամեն տարի միասին ենք եղել, ավանդական տարբերակով միշտ մեր տանն ենք հավաքվում. երեւի բարի աուրա կա, նրանք են այդպես ուզում եւ ինձ խնդրում, որ ռեստորան կամ ակումբ չհրավիրեմ”:

Անահիտ Շահբազյանն իր քրոջ որդու հետ


Անահիտ Շահբազյանը, դառնալով 27 տարեկան, շեշտում է, որ տարիքն էական չէ, կարեւորը` հոգեվիճակն է.“Ես հպարտանում եմ իմ ապրած տարիներով, իմ արարքներով, տարիքս էլ չեմ թաքցնում: Այնքան ուրախ եմ, որ շրջապատված եմ հարազատ մարդկանցով ու դրանից ինձ լավ եմ զգում”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Անահիտ Շահբազյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW