×


Անդոն ու Մերին նշում են ամուսնության 4-ամյակը :)

Անդրանիկ եւ Մերի Հարությունյանների ընտանիքը չորս տարեկան է: Դերասանը BRAVO.am-ին ասել է, որ ամուսնության հոբելյանը նշելու են տանը, քանի որ դուստրը փոքր-ինչ վատառողջ է.«Իսկ առանց նրա տեղ գնալ չենք կարող:): Երեկոյան ընտանիքով կընթրենք ու կշնորհավորենք միմյանց»:

Անդրանիկ Հարությունյանը` կնոջ հետ


Հումորիստի կինը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ նվերներով դեռ չեն փոխանակվել.«Հատուկ առիթների չենք սպասում եւ հաճախ ենք իրար համար հաճելի ու պիտանի իրեր գնում: Այսօր էլ Էլենիս քնեցնելուց հետո կշտապեմ խանութ` ամուսնուս համար գեղեցիկ մի բան գնելու: Անդոն առավոտից փորձի է, վստահ եմ՝ երեկոյան հաճելի անակնկալով կգա»:

Ամուսինների համար համատեղ կյանքի ամենաթանկ նվերն ու ձեռքբերումը երեքամյա աղջնակն է, որին քույր կամ եղբայր պարգեւելու մեծ ցանկություն ունեն. «Մնում է` Աստված կամենա»,-BRAVO.am-ին ասել է Անդոն:

Անդրանիկ Հարությունյանը` կնոջ հետ


Զույգը հարսանեկան հաճելի հուշեր ունի.«Ամենայն մանրամասնությամբ հիշում եմ, թե այդ օրն ով ինչ էր անում, ինչպես էր պարում, որ ժամին ուր էինք, ինչ էինք անում… Անդոն զարմանում է, որ պատմում եմ: Կարծում եմ՝ երջանիկ պահերը երբեք չեն մոռացվում»:

BRAVO.am-ը շնորհավորում է զույգին, հավերժ սեր ու ամուր ընտանիք մաղթում: 

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները՝ Անդոյի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW