×


Անդրանիկ Հարությունյանը` քիթը վիրահատելու մասին

Անդրանիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպիսի տեսք կունենա քթի պլաստիկ վիրահատություն կատարելու դեպքում: Քանի որ թեման բուռն քննարկվեց, եղան դեմ եւ կողմ բազմաթիվ կարծիքներ, BRAVO.am-ը որոշեց հետաքրքրվել դերասանից՝ ինչ որոշում է կայացրել:):

«Ընկերներիցս մեկն այս լուսանկարն ուղարկեց, հավանեցի եւ որոշեցի հրապարակել»,-ասել է Անդոն եւ հավելել.«Կարծում եմ՝ մարդ ինչպես ծնվում է, այնպես էլ պետք է ապրի իր կյանքը. սա հիմնականում տղաների համար եմ ասում»:

Դերասանի խոսքով` մտերիմներն ու երկրպագուների մեծ մասը կարծում են՝ չպետք է վիրահատի քիթը, եւ միայն քչերն են հավանություն տալիս այդ մտքին. «Երբեք չեմ մտածել նման քայլի դիմելու մասին, բայց եթե այդ օրը գա, միայն մեծացնելու նպատակով կվիրահատեմ քիթս»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին