×


Անդրե.“Մինչ օրս հույսով սպասում ենք նրան…”

Անդրեն մայիսի 11-ին Միացյալ Նահանգներում տեղի ունեցած “World Armenian Entertainment Awards”-ին արժանացավ հատուկ մրցանակի` տեղեկատվական պատերազմների ոլորտում “Սարի աղջիկ” երգով հակահարվածի համար, իսկ այսօր BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ երգչին “Հայրենիք եւ հավատ” շքանշանով է պարգեւատրել Արցախի Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունը:

Անդրեն պարգեւատրվել է "Հայրենիք եւ հավատ" շքանշանով


Նրան շքանշանը հանձնել է ԱԿԱՀՄ ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը` հայ մշակույթը բարձր պահելու եւ երգարվեստում կատարած ազգանվեր աշխատանքի համար:

Անդրեն պարգեւատրվել է "Հայրենիք եւ հավատ" շքանշանով


“Շոյված եւ հուզված եմ նման պարգեւի արժանանալու համար: Շատ կցանկանայի այն կիսել հորեղբորս հետ… Ես եւ իմ ընտանիքի մյուս անդամները հավատում եւ մինչ օրս հույսով սպասում ենք նրան…”,-ասել է երգիչը:

Անդրեի հորեղբայրը`Արկադի Հովնանյանը, Արցախյան ազատամարտի անհայտ կորածների ցուցակում է


Տեղեկացնենք, որ Անդրեի հորեղբայրը` Արկադի Հովնանյանը, եւս գտնվում է Արցախյան ազատամարտի անհայտ կորածների ցուցակում:

BRAVO.am
Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին