×


Անդրեն ո՞ւմ հետ է վայելել իր հանգիստը Եգիպտոսում

Հայ-վրացական “10+10” նախագծի շրջանակներում վրացական կողմից նվեր ստացած տասնօրյա հանգստյան ուղեգիրը դեպի Եգիպտոս հայկական կողմն արդեն վայելել է: Եգիպտական հանգստի տպավորություններով ու լուսանկարներով BRAVO.am-ի հետ կիսվել է Անդրեն:

Էրիկը, Գայանե Ավետիսյանն ու Անդրեն


Առաջին անգամ 

Շատ լավ անցավ, քանի որ երազում էի երկար քնելու մասին, իսկ Հայաստանում զբաղվածության պատճառով չէի կարողանում իմ ուզած ժամերին քնել եւ արթնանալ: Բավական ակտիվ հանգիստ եմ ունեցել. գրեթե ամեն օր հեծանվով շրջում էիք քաղաքով, նաեւ դայվինգ եմ փորձել: 10 օր կարողացա լիարժեք հանգստանալ` առանց հեռախոսի ու արտաքին աշխարհի նորությունների:

Առաջին անգամ էր, որ մասնակցեցի նման նախագծի: Շատ կարեւոր է նաեւ մարդու հետ ճանապարհ գնալ եւ հասկանալ` ով ով է. մենք կոլեգաներ ենք, բայց Հայաստանում շատ շփվելու ժամանակ չունենք, մեզնից յուրաքանչյուրն իր անելիքներն ունի: Առաջին անգամ էի այդքան ծանոթ մարդկանց հետ հանգստի մեկնում:

"Հեծանիվ վարելիս ինձ ընկերակցում էր Էրիկը". Անդրե


Առանց մեկնաբանությունների

Հեծանիվ վարելիս ինձ ընկերակցում էր Էրիկը, որն ինձ նման սիրում է ակտիվ հանգիստը: Բոլորի հետ էլ լավ էր, չեմ ուզում առանձնացնել, բայց ինձ համար հեշտ է, երբ իմ կողքին ինձ նման թեթեւ եւ հանգիստ բնավորություն ունեցող մարդիկ են լինում:
Երբ բոլորս միասին էինք, ուրախություն էր` հետաքրքիր պատմություններ, ուրախ պահեր… Այդ ամենը մնաց Եգիպտոսում`առանց մեկնաբանությունների:):

Անդրեն եւ դերասանուհի Գայանե Ավետիսյանը


Կտրվել ամեն ինչից

Ամենից տպավորիչն ինձ համար դայվինգն էր, այդ գեղեցկությունն իսկապես անբացատրելի է: Մի պահ ինձ թվաց, թե ես իրական աշխարհում չեմ,  այլ “Արիել” մուլտֆիլմի հերոսներից մեկն եմ:): Ես հասկացա,  թե ինչ օգտակար է կտրվել ամեն ինչից եւ իջնել Կարմիր ծովի ձկների թագավորություն:

Սուտ կլինի, եթե ասեմ` անչափ տպավորված եմ  Եգիպտոսով: Ուղղակի լավ ժամանակ անցկացրի այն մարդկանց շնորհիվ, որոնց հետ մեկնել էի: Ես շատ եմ սիրում ազատ հանգիստը` առանց ճամբարային ռեժիմի, երբ դու ես քո գլխի տերը:

"Ամենից տպավորիչն ինձ համար դայվինգն էր". Անդրե


Նոր ուժերով

Շատ լավ լիցքերով, նոր ուժերով, մտքերով ու նախագծերով վերադարձել եմ Հայաստան: Այս ընթացքում կարողացա շատ լավ ճանաչել մարդկանց, որոնք ինձ հետ այնտեղ էին: Հիմա պատրաստվում եմ թողարկել իմ 6-րդ ձայնասկավառակը` Սուրեն Կնյազյանի հեղինակային երգերով: Բոլոր երգերն արդեն ձայնագրվել են, կանաց միամսյակի շրջանակներում այն կներկայացնեմ իմ լսարանին:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անդրեի անձնական արխիվից

Կարդալ ավելին

Quality Sign BW