Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանը, որն այժմ զբաղված է “Կատարյալ ամուսինը” ներկայացման մեջ, երեկ` հոկտեմբերի 14-ին, ծննդյան տարեդարձը նախ նշել է հարազատների, ապա` փաբերից մեկում ընկերների հետ, որտեղ ներկա է եղել նաեւ BRAVO.am-ի լուսանկարիչը:
Անի Բայաթյանը նշել է ծննդյան տարեդարձը
Անին չի սիրում շեշտել իր տարիքը, բայց չի էլ թաքցնում. “Ասում եմ` դարձա 23, բայց իրականում հակառակն է` 32 տարեկան եմ:): Տանը հիմնականում նշում եմ աղջկաս եւ քրոջս տղայի համար, որ իրենք էլ մասնակից լինեն: Ամեն ինչ սկսվեց հորաքրոջս նվերից. նա տորթ էր բերել, որի մոմերը երեխաները փչեցին, իսկ ընթրիքից հետո ընկերներիս հետ ժամանցի վայր այցելեցի: Նախընտրում եմ այդ տարբերակով նշել, որ բոլորի հետ հանգիստ նստեմ, շփվեմ եւ լարված չլինեմ, թեեւ երբ տանն ենք հավաքվում, սիրում եմ ինքս պատրաստել ու հյուրասիրել”:
Դերասանուհու 8-ամյա դուստրը` Վիոլան, եւս անակնկալ է մատուցել մայրիկին. “Առավոտյան դասի գնալիս քնկոտ էր, բայց շնորհավորեց: Իմ աղջիկը շատ է սիրում նկարել եւ նկարի տեսքով ինձ նվերներ է մատուցում եւ ուրախացնում:)”:
Անի Բայաթյանը
Անիի հայրիկը` “Արձագանք” ստուդիայի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը, իր ամենահայտնի` “Ծնունդդ շնորհավոր թող լինի այսօր” երգը կենդանի կատարմամբ նվիրում է ընտանիքի անդամներին: Նրանց տանն ընդունված չէ երգել անգլերեն “Happy Birthday”-ը:
Դերասանուհին BRAVO.am-ին պատմել է, որ երգը նվիրված է իր մայրիկին.“Թղթի վրա գրեց ու ծննդյան առթիվ նրան նվիրեց, բայց դարձավ համազգային հիթ: Մամայիս ծննդյան օրը նրա ընկերուհին դաշնամուրով նվագում է եւ բոլոր ընկերուհիներով ձայնակցում են:)”:
Ինչպես նշում է Անի Բայաթյանը, մինչ օրս իրեն հիշում են “Վերվարածներ” սերիալի Համեստի կերպարով.“Երկու տարի է ` ես հեռուստատեսությունում ոչինչ չեմ անում, բայց մարդիկ դեռ հիշում են ու տպավորված են, ինչը որպես դերասանուհի ինձ հաճելի է, բայց, իհարկե, ավելի հաճելի է, որ անուն-ազգանունով են ճանաչում”:
Անի Բայաթյանն ընկերների հետ նշել է ծննդյան տարեդարձը
Նա նաեւ հավելել է, որ այժմ չի ցանկանում սերիալներում նկարահանվել.“Գուցե լավ առաջարկ լինի, մտածեմ, հետո մերժեմ:): Բայց այս ընթացքում նկարվել եմ կարճամետրաժ ֆիլմերում եւ էպիզոդային դերով հանդես եմ եկել ռուսական “Психопат” ֆիլմում, որը, հավանաբար, կցուցադրվի ռուսական Առաջին ալիքով”:
BRAVO.am-ը շնորհավորում է Անի Բայաթյանին` եւս մեկ անգամ նվիրելով “Ծնունդդ շնորհավոր” երգը:):
BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: