Երեք ամիս է՝ Անի Դաշյանը վայելում է մայրության բերկրանքը: Ամուսնությունից հետո Մոսկվայում բնակություն հաստատած հաղորդավարուհին BRAVO.am-ի հետ զրույցում խոստովանել է, որ առաջնեկի՝ Ռոբերտի ծնունդն ամբողջովին փոխել է իր կյանքը:
Անի Դաշյանը
Կյանքիս ռիթմը 180 աստիճանով փոխվել է: Չգիտեմ` շաբաթվա որ օրն է, ամսի քանիսն է:): Ինձ բացառապես նվիրել եմ երեխայիս խնամքին:
Չեմ սիրում ինքս ինձ գովել. թե ինչպիսի մամա եմ, դեռ վաղ է ասել: Այդ մասին կխոսի որդիս՝ տարիներ անց: Իսկ թե ինչպիսի տնային տնտեսուհի եմ, ճիշտ կլինի հարցնեք ամուսնուս: Չեմ սիրում ինքս ինձ գնահատականներ տալ:
Լյուդվիգը հոգատար ամուսին եւ ուշադիր հայր է: Նա ամեն ինչ անում է, որ ես ու երեխաս ոչ մի բանի պակաս չունենանք: Ամբողջ օրն աշխատանքով է զբաղված: Հենց ազատ ժամանակ է ունենում, օգնում է երեխայի խնամքի հարցերում:
Անի Դաշյանն՝ ամուսնու հետ
Յուրաքանչյուր ծնողի համար իր երեխան լավագույնն է, ես էլ բացառություն չեմ. այնպես որ, ինձ համար իմ որդին ամենասիրունն է, ամենահամովը, ամենախելացին:): Իսկ հետագայում նրա արժանիքների մասին կխոսեն նրան շրջապատող մարդիկ:
Յուրաքանչյուր ամսվա նրա ծնվելու օրը մեզ համար տոնական է: Հատուկ պատրաստություններ չենք տեսնում. բոլորով փչում ենք նրա համար պատրաստած տորթիկի մոմերն ու որպես հաճելի օրվա գեղեցիկ հուշ՝ լուսանկարվում:
Մինչեւ հիմա նրա խնամքի հարցում մայրս էր ինձ օգնում: Ցավոք, նա շուտով պետք է վերադառնա Հայաստան: Շատ դժվար կլինի առանց նրա:
Անի Դաշյանի որդին
Երկուսս էլ Հայաստանում ապրելու ցանկություն ունենք: Շատ եմ կարոտում ընտանիքիս անդամներին, ընկերներիս, աշխատանքս, Երեւանս, մի խոսքով՝ ամեն ինչ:
Հաղորդավարուհին պատմել է ամուսնական կյանքի մասին Շատ եմ սիրում աշխատանքս, այն իմ ապրելակերպն է, իսկ ապրելակերպից անհնար է հրաժարվել: Շատ ծրագրեր կան, որոնք իրականացման ճանապարհին են, միայն մի փոքր ժամանակ է պետք:
Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները` Անի Դաշյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: