Հրաշալի լուր ունենք Անի Քրիստիի երկրպագուների համար. 2014-ի տարեսկզբին երեք տարի ընդմիջումից հետո ամերիկաբնակ երգչուհին կներկայացնի նոր տեսահոլովակ, որի նկարահանումներն իրականացվել են օրերս: “Դե, ասա՛” երգի խոսքերի հեղինակը հենց Անի Քրիստին է, իսկ երաժշտությունը գրել է Վաչե Տեր-Եղիշյանը:
Անի Քրիստին` "Դե, ասա" տեսահոլովակի նկարահանումներին
Նա առաջին անգամ համագործակցել է ռեժիսոր Գեւորգ Ճուղուրյանի հետ, սյուժեի մասին որեւէ տեղեկություն չի շտապում հաղորդել, միայն նշել է, որ տեսահոլովակը նկարահանվել է ռիթմիկ երգի հիման վրա, որի ներքո իրենց պարային հմտություններն են ցուցադրում Մադոննայի, Բրիթնի Սփիրսի, Սելենա Գոմեսի եւ հանրահայտ այլ դեմքերի հետ հանդես եկած 4 պարող, իսկ խորեոգրաֆիայով զբաղվել է պարող-երգիչ Միհրան Կիրակոսյանը:
Անի Քրիստին` պարողների հետ
Երգչուհին սանրվածքը վստահել է Կարեն Դաշյանին, իսկ դիմահարդարումը` Լուսինե Գալաջյանին, հագուստի ընտրությունն իրենն է.“Իմ ճաշակով են կարել: Փորձել եմ երգիս համապատասխան հագնվել: Ինձ հագուստի մոդելավորող չեմ համարում, նախկինում աշխատել եմ անվանի դիզայներների հետ, պարզապես այս անգամ որոշեցի վստահել սեփական ուժերիս”: Ի դեպ, Անին կրկին գունափոխել է մազերը. այժմ սեւահեր է:):
Անի Քրիստին նաեւ տեղեկացրել է, որ նախատեսում է մայիսի 15-ին մենահամերգ ունենալ “Ալեքս” թատրոնում.“Լրանում է իմ բեմական գործունեության 15-ամյակը, եւ ինքս ինձ խոստացել եմ եկող տարին հատկապես ստեղծագործական ասպարեզում դարձնել անմոռանալի: Բացի այդ, չի կարելի այսքան երկար սպասեցնել հանդիսատեսին, բավական է:): Նրանք, բառիս բուն իմաստով ինձ հանգիստ չտալով, դրդեցին, որ լրջորեն մտածեմ այդ մասին”:
Անի Քրիստին` "Դե, ասա" տեսահոլովակի նկարահանումներին
Երգչուհին Միացյալ Նահանգներում հաղորդում վարելու առաջարկ է ստացել, սակայն նոր երգերի ձայնագրությունները, տեսահոլովակը, այժմ էլ մենահամերգի նախապատրաստական աշխատանքները խանգարում են հեռուստատեսային ոլորտում եւս գործունեություն ծավալել.“Ժամանակ չէր մնալու իմ պատկերացրածը ստանալու համար, փոքր-ինչ կհետաձգենք`մոտ ապագայում իրականցնելու ակնկալիքով”:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: