×


Անի Քրիստին հրաժեշտ է տվել մուգ վարսերին :)

Անի Քրիստին Միացյալ Նահանգներում հաճախ է ելույթ ունենում, սակայն, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, ավելորդ թիթիզություններ չի սիրում եւ իր կատարած ամեն քայլի մասին հանրությանը չի տեղեկացնում: Հոկտեմբերի 13-ին “Երգ երգոց” նախագծի` Լոս Անջելեսում տեղի ունեցած համերգին նրա բեմելը տպավորվել է ոչ միայն գեղեցիկ կատարումների շնորհիվ, այլեւ` արտաքին փոփոխության:):

Անի Քրիստին


Երգչուհին համալրել է շիկահերների շարքը` հրաժեշտ տալով մուգ վարսերին:


Անի Քրիստիի խոսքով` վերոնշյալ միջոցառմանը ներկա է եղել նաեւ հայրը.“Գիտեմ, որ հպարտանում եւ ուրախանում է իմ հաջողություններով: Սիրում եմ ելույթներիցս հետո իրեն այդքան ուրախ տեսնել: Նշեմ, որ շատ անգամներ իր գնահատականը ոչ այնքան գոհացնող է լինում, բայց դե պապաս է, մեկ է` շատ եմ սիրում:)”:

Անի Քրիստին


Ինչ վերաբերում է ստեղծագործական նորություններին` երգչուհին նշել է, որ շուտով կներկայացնի նոր երգեր.““Երեւի”-ի երաժշտության հեղինակն Արսեն Գրիգորյանն է, խոսքերինը` Սվետլանա Բոսնոյանը: Մեկ գործ էլ կա, որի բառերը ես եմ գրել, երաժշտությունը` Վաչե Տեր-Եղիշյանը, սա ոճային առումով տարբերվում է մյուսներից”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անի Քրիստիի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW