Աննա Բաբայանն ու Անտոնիո Մենենդեզը նախորդ տարի Էջմիածնում մկրտեցին իրենց դստերը` Մարինային: Մի շարք հեռուստանախագծերից հայտնի մոդելը մեկ տարի անց դարձյալ Երեւանում եւ, ինչպես նշել է BRAVO.am-ի հետ զրույցում, հատուկ նպատակով է եկել:
Աննա Բաբայանը՝ դստեր հետ
«Օրեր առաջ ենք ժամանել: Որոշել էինք անակնկալ անել մայրիկիս եւ նրա տարեդարձը միասին նշել: Մեզ հաջողվեց հուզել նրան: Դուռը բացել ու չէր հավատում, որ մենք ենք: Նայում էր թոռնիկին եւ չէր ճանաչում: Աղջիկս արդեն երկրորդ անգամ է Հայաստանում»,-ասել է Աննան եւ հավելել, որ իրենց սպասվելիք այցի մասին տեղյակ էին մորեղբոր ընտանիքն ու իր մի քանի ընկերները:
Նրա խոսքով՝ շատ է կարոտել հարազատներին ու մտերիմներին: Շատերին նախորդ ամառ չի հասցրել հանդիպել, բայց քանի որ այս տարի ավելի երկար ժամանակով է հայրենիքում, վստահ է` բոլորի հետ կհանդիպի:
Աննա Բաբայանի մայրն ու դուստրը
Աննայից հետաքրքրվել ենք նաեւ, թե ինչու է այս անգամ առանց ամուսնու ճամփորդում.«Անտոնիոն գործերի պատճառով չկարողացավ գալ: Նա կմիանա մեզ հուլիսին: Իսկ արդեն օգոստոսին կմեկնենք Հայաստանից` մեզ հետ տանելով հայրենիքի, մարդկանց ջերմությունն ու միայն դրականը»:
Տեքստը`Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Աննա Բաբայանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: