Աննա Բաբայանն օրեր առաջ դարձել է 31 տարեկան: Մի շարք հեռուստանախագծերից հայտնի ֆոտոմոդելը նախորդ տարի 30-ամյակը տոնել էր Բարսելոնայում գտնվող հունական ռեստորաններից մեկում, այս անգամ էլ մտերիմների հետ տարեդարձը նշել է իր եւ քրոջ` պարուհի Ալինայի նորաբաց պարի եւ դիմահարդարման ստուդիայում.“Ընկերներիցս երկուսը ողջ ընթացքում մեզ համար կիթառ էին նվագում ու երգում, շատ լավ օր էր”,-BRAVO.am-ին պատմել է հոբելյարը:
Աննա Բաբայանը
Աննային առաջինը Հայաստանից շնորհավորել են ծնողները.“Հետո Իսպանիայի ժամանակով ուղիղ կեսգիշերին ամուսինս ու քույրս շնորհավորեցին: Ընդհանրապես, Թոնին շատ ուշադիր մարդ է, հաճախ է անսպասելի նվերներ մատուցում: Այդ օրն էլ շատ գեղեցիկ վայր էր ընտրել եւ ինձ ու քրոջս հրավիրել”:
Աննա Բաբայանը 31-ամյակը նշել է ընկերների շրջապատում
Հոկտեմբերին Երեւանում նշանադրված Աննան եւ իսպանացի ընտրյալը` Անտոնիոն, դեկտեմբերից պաշտոնապես ամուսիններ են, իրենց միությունը կտոնեն Ամանորից հետո.“Հարսանեկան արարողությունը տեղի կունենա հունվարին կամ փետրվարին, սակայն օրը դեռ չենք որոշել”:
BRAVO.am
Լուսանկարները` Էդգար Արշակյանի, Կարեն Հովհաննիսյանի եւ Աննա Բաբայանի անձնական արխիվից


×
9,923






