Աննա Դավթյանը նոր ֆոտոշարք ունի: Դերասանուհին BRAVO.am-ին հայտնել է, որ լուսանկարահանման առաջարկը ստացել է Լիլիթ Հարությունյանից, համաձայնելու համար էլ կարեւոր շարժառիթ է ունեցել.«Լուսանկարչուհու հետ ծանոթացել եմ ամուսնուս քրոջ հարսանիքին: Նա, անկախ իմ կամքից, լուսանկարել էր ինձ եւ հրապարակել «Ինստագրամ»-ում: Ուսումնասիրելով իր էջը` հասկացա, որ գործ ունեմ արվեստի մարդու հետ: Նա կարողանում է նկատել գեղեցիկը եւ փոխանցել լուսանկարների միջոցով»:
Աննա Դավթյանը
Ֆոտոշարքի գաղափարը Լիլիթինն է, ինչի համար նա Եկատերինբուրգից հատուկ մեկնել է Մոսկվա: Ոճն ու թեման միասին են որոշել. նախ ընտրել են հագուստը, որին համապատասխան՝ սրահը:
«Ստեղծել ենք դասական եւ գործնական կնոջ կերպարներ: 2 ժամը շատ արագ անցավ` մի շնչով, քանի որ ընթացքը շատ հետաքրքիր էր, իսկ մթնոլորտը` ջերմ ու հարազատ: Ինձ նորովի բացահայտել եմ թատրոնում, ինչ-որ չափով՝ ֆիլմում, սերիալում, իսկ լուսանկարները… դրանք միայն գեղեցիկ ու հաճելի պահերն անմահացնելու համար են»,-ասել է դերասանուհին:
Աննա Դավթյանը
Լիլիթ Հարությունյանը նշել է, որ այս համագործակցությամբ իրականացել է իր երազանքը.«Հնարավորություն ունեցա լուսանկարել հայ դերասանուհու: Նա կարողացել է հուզական առումով հագեցած դարձնել ցանկացած կադր: Աննան գեղեցիկ է, անհավանական հմայիչ եւ ժպտադեմ `փայլուն աչքերով եւ կատարյալ դիմագծերով, ու, իհարկե, էներգիայով լի: Միշտ ուզում ես աշխատել նման մարդու հետ»:
Աննա Դավթյանը
Խոսելով աշխատանքից` Աննան տեղեկացրել է, որ նախորդ տարի մեկնարկած «Понаехали»-ի հեռուստանախագծի նկարահանումներն այժմ դադարեցվել են: Նոր մտահղացումներ ունի, սակայն դեռեւս հստակ ոչինչ չի կարող ասել:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Լիլիթ Հարությունյանի
Դիմահարդարումն ու վարսահարդարումը`Լուսինե Մազմանդյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: