“Հայաստանի ձայնը 2”-ի հաղթող Աննա Խանչալյանը նախագծի ավարտից հետո վերադարձել է իր ծննդավայր Թբիլիսի, բայց ինչպես հայտնել է BRAVO.am-ի հետ զրույցում, հույս ունի աշնանը կրկին վերադառնալ Երեւան եւ երաժշտական բարձրագույն կրթություն ստանալ իր սիրելի մայրաքաղաքում:
Աննա Խանչալյանը
Նախորդ տարին իսկապես հաջողված էր ինձ համար: Հաղթանակս շոկային էր, բացի այդ մրցույթն ինձ մեծ փորձ տվեց, ընկերներ ձեռք բերեցի, շատ բան սովորեցի, դարձա ավելի ինքնուրույն եւ, ամենակարեւորը, ընտրյալ, ինչի համար շատ ուրախ եմ:
Հաղթանակն ինձ չի փոխել. միշտ կլինեմ այնպիսին, ինչպիսին եղել եմ եւ կամ:
Հաղթանակս մեծ աղմուկով չեմ նշել. տոնել եմ հարազատներիս հետ: Ջերմ շնորհավորանքների արժանացա թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում:
Աննա Խանչալյան."Հաղթանակս շոկային էր ինձ համար"
Վրաստանում էլ ամբողջովին երաժշտության մեջ եմ. հաճախում եմ Թբիլիսիի Զ. Պալիաշվիլու անվան երաժշտական դպրոց` դաշնամուրի եւ ջութակի դասընթացների: Գիշեր-ցերեկ պարապում եմ, որպեսզի լրացնեմ “Հայաստանի ձայն”-ին մասնակցելու ամիսների ընթացքում բացթողումներս:
Այս ընթացքում ստացել եմ համագործակցության, տարբեր նախագծերում հանդես գալու առաջարկներ, բայց ժամանակիս սղության պատճառով հրաժարվել եմ:
Բավական լուրջ եմ վերաբերվում ջութակի պարապմունքներին, որովհետեւ մտադիր եմ կրթությունս շարունակել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ջութակի բաժնում: Աստված տա` սեպտեմբերին արդեն ուսանողի կարգավիճակում լինեմ մեր մայրաքաղաքում:
Աննա Խանչալյանը
Հուսով եմ` Երեւանում ուսանելուն զուգահեռ մասնագիտական գործունեություն կծավալեմ:
Մեծ ուշադրություն դարձնելով ջութակին` չի նշանակում, որ երգարվեստին հրաժեշտ կտամ: Երկուսն էլ ինձ համար կարեւոր են: Երգն իմ կյանքն է:
Երեւանի ընկերներիս եւ մարզչիս` Քրիստինե Պեպելյանի հետ փորձում եմ միշտ կապ պահպանել: Ազատ ժամանակ ունենալուն պես նրանց հետ շփվում եմ սոցիալական ցանցերի միջոցով:
Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Խանչալյանի անձնական արխիվից եւ “VP Photography”-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: