Րոպեներ առաջ ավարտվեց աշնանն “Արմենիա” հեռուստաընկերության եթերում մեկնարկած “The Voice” նախագծի հայկական տարբերակի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլը: Ուղիղ եթերում հաղորդավարներ Նազենի Հովհաննիսյանը եւ Հովհաննես Ազոյանը հայտարարեցին հաղթողի անունը. “Հայաստանի ձայնն” է Աննա Խանչալյանը:):
Աննա Խանչալյանը
Նշենք, որ լավագույնի տիտղոսի համար Քրիստինե Պեպելյանի թիմից Աննա Խանչալյանից բացի պայքարում էին Վիգեն Ահարոնյանը, որի մարզիչը Հայկոն էր, Արեւո Գրիգորյանը` Միքայել Պողոսյանի թիմից, եւ Քրիստինա Մանգասարյանը` Շուշան Պետրոսյանի թիմից:
Վիգեն Ահարոնյանը եւ Աննա Խանչալյանը
BRAVO.am-ը շնորհավորում է Աննա Խանչալյանին, իսկ ընթերցողներին խոստանում գալա համերգի մանրամասներն ու ֆոտոշարքը ներկայացնել ժամեր անց:): 
“Հայաստանի ձայնը 2” երաժշտական նախագծի հաղթողի մասին մեր նախորդ հրապարակումն առաջարկում ենք կարդալ այստեղ:
BRAVO.am
Լուսանկարները` “VP Photography”-ի


 
					
					
					×
					
				
 21,922

			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
			
							

                    



		
					
				
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: