Շարունակելով սիրո թեմայով հրապարակումների շարքը` այսօր ներկայացնում ենք մոսկվաբնակ դերասանուհի Աննա Դավթյանի եւ ամուսնու պատասխանները BRAVO.am-ի հարցերին: Երջանիկ զույգը մեզ հետ զրույցում պատմել է առաջին ժամադրության, սեր խոստովանելու իրենց տարբերակի մասին եւ ոչ միայն:):
Աննա Դավթյանը` ամուսնու հետ
Սեր խոստովանելու լավագույն տարբերակը:
Աննա. Սրտից բխած ցանկացած խենթություն:
Սանո. Թողնելով բոլոր գործերը` մեկնել երկրից երկիր եւ հսկայական սրտաձեւ փուչիկ բաց թողնել` վրան գրված “Ես քեզ սիրում եմ”:
Սիրո մասին ամենասիրելի ֆիլմը:
Աննա. “Կյանքը հիասքանչ է”, “Քաղցր նոյեմբեր”:
Սանո. “Թիկնապահը”
Ամենահիշարժան ժամադրությունը:
Աննա. Դիլիջանում` բնության գրկում:
Սանո. Ընթրիք Սանկտ Պետերբուրգում:
Ձեր առաջին հանդիպումը:
Աննա. Սուշի ուտելու էինք գնացել, այնուհետեւ հրապարակում երեխաներին ծաղիկներ էինք բաժանում:
Սանո. Հայաստանում, երբ նա կոտրեց իմ բոլոր ծխախոտները, որպեսզի չծխեմ:
Սիրային ամենատպավորիչ հաղորդագրությունը:
Աննա. Դրանք շատ են, քանի որ նա սիրային հաղորդագրությունների վարպետ է:
Սանո. Չեմ հիշում:
Աննա Դավթյանը` ամուսնու եւ դստեր հետ
Ձեր սիրո երգը:
Աննա, Սանո. “Time of My Life” (Dirty dancing)
Հոլիվուդյան ամենագեղեցիկ զույգը:
Աննա. Բրեդ Փիթ եւ Անջելինա Ջոլի:
Սանո. Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմներ:
Առաջին սերը:
Աննա. Ամուսինս:
Սանո. Կինս:
Հաճա՞խ եք ասում “ես քեզ սիրում եմ” արտահայտությունը:
Աննա. Ամեն օր բարի գիշեր մաղթելիս:
Սանո. Ամեն օր եւ օրը մի քանի անգամ:
Համաձա՞յն եք “եթե խանդում է, ապա սիրում է” արտահայտության հետ:
Աննա. Ոչ:
Սանո. Ոչ:
Ո՞վ պետք է ավելի շատ սիրի` տղամա՞րդը, թե՞ կինը:
Աննա. Երկուսն էլ:
Սանո. Կինը:
Աննա Դավթյանը
Սիրային հարաբերություն սկսելու հարցում տղամա՞րդը պետք է ավելի նախաձեռնող լինի, թե՞ կինը:
Աննա. Միանշանակ տղամարդը:
Սանո. Տղամարդը:
Ի՞նչ անել, որպեսզի սերը երկար պահպանվի:
Աննա. Կարողանալ զիջել եւ ներել, հարգել եւ հարգվել:
Սանո. Շատ սիրել:
Ինչպիսի՞ գույգ եք:
Աննա. Օրինակելի:
Սանո. Խենթ, երջանիկ:
Հանրային վայրերում հաճա՞խ եք իրար ձեռք բռնում կամ համբուրվում:
Աննա. Այո:
Սանո. Այո:
Ինչպե՞ս եք արձագանքում իրար սխալներին:
Աննա. Հնարավորինս ներողամիտ:
Սանո. Հասկանալով:
Սիրահարվե՞լ եք արդյոք առաջին հայացքից:
Աննա. Ոչ, ժամանակի ընթացքում գերվեցի:
Սանո. Այո, առաջին իսկ վայրկյանից:
Սիրելիիդ ո՞ր հատկանիշն ես առավել գնահատում:
Աննա. Հումորի զգացումը, անկեղծ սիրելու ունակությունը:
Սանո. Անթիվ են:
Ո՞ր բառով կբնորոշեք տղամարդու եւ կնոջ հարաբերությունները:
Աննա. Ընկերություն մինչ խոր ծերություն:
Ի՞նչ նվեր եք նախընտրում` սիրային բանաստեղծությո՞ւն, թե՞…
Աննա. Ցանկացած նվեր, սիրում եմ անակնկալներ:
Սանո. Սիրելիս ինձ սիրային հուզիչ բանաստեղծություն է նվիրել նախորդ տարի Սուրբ Վալենտինի տոնին:
Աննա Դավթյանը` դստեր հետ
Ինչպե՞ս հասկանալ, որ սիրահարվել ես:
Աննա. Երբ տղամարդու կողքին քեզ իսկապես կին ես զգում` թույլ եւ քնքուշ էակ, երբ հարազատ են եւ հաճելի նրա թերությունները, երբ կա մեկը, ով կիսում է քեզ հետ անգամ քո լռությունը:
Սանո. Երբ հանուն նրա պատրաստ ես հրաժարվել շատ բաներից:
Աֆորիզմ սիրո մասին, որ ամենահաջողվածն է քեզ համար:
Աննա. “Միշտ թվում է` սիրում են մեզ, որովհետեւ մենք լավն ենք: Բայց չենք հասկանում, որ սիրում են մեզ, որովհետեւ լավն են նրանք, ովքեր սիրում են մեզ”. Լեւ Տոլստոյ:
Սանո. “Սերը փախչում է նրանցից, ովքեր հետապնդում են այն, եւ փաթաթվում է նրանց պարանոցին, ովքեր փախչում են նրանից”. Շեքսպիր:
Ասում են` սիրո հարցում բոլոր քայլերն էլ արդարացված են: Համաձա՞յն եք:
Աննա. Իհարկե, ոչ:
Սանո. Ոչ:
Չսիրած արտահայտություն, որ թույլ են տալիս կանայք:
Սանո. Երբ կինը խոսում է տղամարդու պես:
Չսիրած արտահայտություն, որ թույլ են տալիս տղամարդիկ:
Աննա. Ցանկացած գռեհիկ արտահայտություն:
Բառեր, որ միշտ ուզում ես լսել սիրելիիցդ:
Աննա. Շնորհակալ եմ:
Սանո. Սիրում եմ քեզ:
Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Աննա Դավթյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: