×


Աննան, Անահիտը, Նարինեն, Լուիզան, Վարդանը, Մրրոն եւ այլք` Գոհար Հովհաննիսյանի CD-ի շնորհանդեսին

Գոհար Հովհաննիսյանը երեկ` մարտի 10-ին, իր գործընկերներին ու մտերիմներին հրավիրել էր բաց երկնքի տակ ունկնդրելու ժողովրդական երաժշտություն եւ ստանալու իր նոր ձայնասկավառակը, որի երգերը գործիքավորել է Գարեգին Առաքելյանը, շապիկը լուսանկարել է Տուշո Բարսեղյանը, իսկ երգչուհու ոճով ու հագուստով զբաղվել է Անահիտ Սիմոնյանը:

Գոհար Հովհաննիսյանը


“Արշալույս” ալբոմից հետո նա թողարկել է իր երկրորդ` “Հայ ֆիդայիներ” CD-ն, որում ընդգրկված է 11 երգ` ինչպես աշուղական եւ ժողովրդական, այնպես էլ Անդրանիկ Սարկավագի, Մուրադ Մշեցու, Նարի Հարությունյանի հեղինակած գործերը.“Շատ վաղուց ուզում էի կատարել “Հայ ֆիդայի” երգը, բայց սպասում էի, որ պահը հասունանար եւ գիտակցեի` ում մասին եմ երգում: Ունեմ սկզբունք` ժողովրդական երգն անաղարտ ու մաքուր ներկայացնել, եւ միշտ լսում եմ իմ ավագ ընկերների խորհուրդները”:

Գոհարին շնորհավորելու էին եկել Աննա Խաչատրյանը, Անահիտ Շահբազյանը, Դավիթ Ամալյանը, Մրրոն, Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, Վարդան Բադալյանը, Աննա Պանին, Լեյլա Սարիբեկյանը, Անչոկը, Նարի Հարությունյանը, Կամո Սեյրանյանը, Աիդա Սարգսյանը, Նորայր Մեհրաբյանը, Լուիզա Նավասարդյանը, Նարի Հարությունյանը, նախկին “Չորս տարբերակ” խմբից Քնարիկը, Գոհարը, Նարինեն եւ այլք:

Լեյլա Սարիբեկյանը, Գոհար Հովհաննիսյանը եւ Մրրոն


Միջոցառման ընթացքում բացի երգչուհուց, նաեւ երգել են Աղասի Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը` Մրրոն, Դավիթ Զաքարյանը, ելույթ են ունեցել Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ու “Սասուն” ազգագրական համույթի պարողները:

Գոհար Հովհաննիսյանը BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է, որ շնորհանդեսի վայրը պատահական չի ընտրել. նա հենց այդ ռեստորանից է մուտք գործել երգի ասպարեզ.“Բացօթյա միջավայրն ավելի համահունչ ու կոլորիտային է ժողովրդական երգի համար: Իմ կյանքի գրեթե բոլոր հիշարժան օրերը, բացի հարսանիքից, տեղի են ունեցել այստեղ, իսկ տնօրենը մեր ընտանիքի կնքահայրն է դարձել”:

Գոհար Հովհաննիսյանի "Հայ ֆիդայիներ" ձայնասկավառակի շնորհանդեսին


Նա իր գործընկերներից ընդունել է ծաղիկներ, օծանելիք, գուսան Հայկազունը նվիրել է իր հեղինակած գիրքը, իսկ որդին` 2,5 տարեկան Հարությունը, մայրիկի նոր ձայնասկավառակի շնորհանդեսին ներկայացել է մեկ կարմիր վարդով.“Երբ տատիկի ուղեկցությամբ տղաս իր հասակի վարդով եկավ, իսկապես հուզվեցի”:

Գոհար Հովհաննիսյանը` որդու հետ


Գոհարը ժողովրդական երգը հաճախ հնչեցնում է Հայաստանի սահմաններից դուրս. մեկ շաբաթ առաջ էլ վերադարձել է Կանադայի Մոնրեալ քաղաքի հայ համայնքի կազմակերպած համերգից, նշում է` “Հայ ֆիդայիներ” ձայնասկավառակը մեծ մասամբ թողարկել է արտերկրում ապրող հայրենակիցների համար. “Բարեգործական հրաշալի համերգ էր, որի նպատակը Հայաստանի մարզերի երեխաներին ու երիտասարդներին աջակցելն էր: Ես եւ Աղասի Իսպիրյանը նրանց կողմից նորից հրավեր ունենք եւ օգոստոսին կմեկնենք”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW