×


Աննան, Նադյան եւ այլ մոդելներ` Զառայի կազմակերպած երեկույթին :)

Հայ մոդելները երեկ հավաքվել էին “Club 12”-ում, բայց ոչ թե պոդիումով քայլելու, այլ պարելու եւ խմելու :): Մոդել Զառա Մինասյանն իր գործընկերների ու մտերիմների համար կազմակերպել էր երեկույթ, որին հրավիրված էին հայկական նորաձեւության հետ առնչվող մոդելներ, լուսանկարիչներ եւ այլք:

Զառա Մինասյանը եւ Աննա Գրիգորյանը


Հաղորդավար եւ մոդել Աննա Գրիգորյանը, որը Զառայի ընկերներից է, եւս ներկա էր փարթիին: Գեղեցկուհին պատրաստվում էր աշխատանքային այցով մեկնել Մոսկվա, իսկ մինչ այդ որոշել էր լիցքաթափվել ու պարել իր ընկերների հետ:

Լուսանկարիչ Արտաշես Մարտիրոսյանը եւ մոդել-հաղորդավար Աննա Գրիգորյանը


Փարթիին ներկա մոդելները սկզբում լատինո, հետո հաուս ռիթմերի ներքո պարել են, լուսանկարվել ու մինչեւ ուշ գիշեր զվարճացել: BRAVO.am-ի հետ զրույցում Զառան  ասել է, որ ցանկանում է կրկին կազմակերպել նմանատիպ փարթի. “Հետաքրքիր շատ մտքեր ունեմ, հաջորդ անգամ ուզում եմ հագուստի ցուցադրություն լինի, արդեն մտածել եմ` որ հայ դիզայներին դիմել:): Այս անգամ մոդելների համար կոկտեյլային հյուրասիրություն ենք պատրաստել. ալկոհոլային խմիչքներ տղաների ու աղջիկների համար, բայց տարբեր բաղադրատոմսերով:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW