Հուլիսի 28-ին “Կամի’’ ակումբում տեղի է ունեցել հերթական, սակայն նախորդներից տարբերվող երեկույթ, ավելի հստակ` փակ միջոցառում, որի մասնակիցներին հրավիրել էր “The Laboratory’’-ն: Ընկերության անունն արդեն հուշում է, որ փարթիի կազմակերպիչը DJ Vakcina-ն էր:):
DJ Vakcina-ն եւ Մարինան
Արուսիկի խոսքերով` երեկույթն էքսպերիմենտալ էր. նոր կերպարով է ներկայացել երգչուհի Մարինան, որը, ինչպես նշել է, ողջ կյանքը ջազին է նվիրել եւ աշխատում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ: “Մարինայի ձայնը գերեց ինձ, եւ որոշեցինք համատեղ նախագծով ներկայանալ’’,-ասել է DJ Vakcina-ն:
Մարինան ու Արուսիկը ծանոթացել են իրենց ընկերուհու` երգչուհի Արեւիկ Ալավերդյանի նշանադրության օրը:): Ի դեպ, վերջինս քույրիկի` Անուշիկ Ալավերդյանի հետ եւս ներկա էր երեկույթին:
DJ Vakcina-ի կազմակերպած փակ երեկույթին
Միջոցառման շրջանակում Մարինան կատարել է հայտնի “Sunny’’, “Crazy’’ եւ այլ հիթեր. “Որոշեցի ներկայանալ իմ սահմաններից դուրս: Բայց համոզված եմ` հենց ջազն է իմը, հավատարիմ եմ մնալու այդ ոճին, պարզապես էքսպերիմենտների սիրահար եմ: Ի դեպ, այսօր եւս մատուցեցի երգերը` օգտագործելով ջազային էլեմենտներ”:
Արեւիկ եւ Անուշիկ Ալավերդյանները
Փակ երեկույթի ընթացքում նաեւ “Ախթամար fire show’’ է տեղի ունեցել, որի մասնակիցները Երեւան են ժամանել Մոսկվայից: Փարթիի երաժշտական մասն ապահովել է DJ Nanoman-ը, սակայն վահանակին մոտենալու գայթակղությանը չդիմանալով` Vakcina-ն երաժշտական “ղեկն’’ իր ձեռքն է վերցրել:):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: