×


Անուշիկը, Սուսաննան եւ մյուսները երգել են Արեւիկի ծննդյան տարեդարձին :)

Արեւիկ Ալավերդյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, որոշել է այլեւս երգարվեստով չզբաղվել եւ պատրաստվում է ամուսնու հետ մշտական բնակություն հաստատել Ֆրանսիայում: BRAVO.am-ի հետ զրույցում նա հայտնել է, որ ամուսինը` Հայկը, Ամանորի նախօրեին կգա Հայաստան, այստեղ կնշեն տարեմուտը, իսկ Հին Նոր տարին կանցկացնեն Փարիզում:

Արեւիկ Ալավերդյանը նշել է իր ծննդյան 26-րդ տարեդարձը


Օգտվելով դեռ Երեւանում լինելու հանգամանքից` Արեւիկ Ալավերդյանը վայելում է իր հարազատների ներկայությունը, օրեր առաջ էլ ընկերուհիների հետ նշել է իր ծննդյան 26-րդ տարեդարձը:

Նրա ծննդյան օրը հոկտեմբերի 31-ին է, սակայն, ինչպես պատմել է, տոնական երեկույթը հետաձգվել է մեկ շաբաթով. “Հարգելի պատճառներով չէի կարող շատ մեծ ծնունդ կազմակերպել, բայց ուշ նշելը չխանգարեց, որ բարձր տրամադրությամբ ուրախանանք ու հաճելի օր անցկացնենք: Քանի որ շուտով մեկնելու եմ Ֆրանսիա, չգիտեմ` էլ երբ առիթ կընձեռվեր տարեդարձս նշելու ընկերուհիներիս հետ: Ամուսինս այս անգամ կողքիս չէր, բայց ինտերնետի միջոցով մեզ հետ էր:)”:

Սուսաննա Պետրոսյանն ու Անուշիկ Ալավերդյանը


Արեւիկը նշել է, որ ծննդյան առթիվ իր ամուսնուց նվեր է ստացել “Canon 650D” լուսանկարչական ապարատ եւ iPhone հեռախոս. “Առանց առիթի էլ ինձ հաճախ է նվերներ մատուցում, գիտի, թե ինչ եմ սիրում եւ ուզում նվեր ստանալ”:

Արեւիկի` հայտնի դարձած արտահայտությունը

Արեւիկի քույրը` Անուշիկը, եւ ընկերուհիները` ջազ-երգչուհի Մարինա Հակոբյանը, Սուսաննա Պետրոսյանը, Արեւիկ Գրիգորյանը հյուրերի համար կատարել են բլյուզ, ջազ, ռեգգի գործեր. “Հանդիսատեսը ցնցված էր, երեւի չէին պատկերացնում, որ երիտասարդ աղջիկները կարող են այդպես լավ երգել: Միշտ ասում եմ, որ իմ ընկերուհիները որակով են, արդեն հայտնի արտահայտություն է դարձել մեր մտերիմների շրջանում:): Հայկական տաշի-տուշի, էստրադային վիճակներից հեռու ուրախացել ենք, պարել, խմել, թեեւ հայկական երաժշտության ներքո էլ սիրում եմ պարել”:

Արեւիկ Ալավերդյանը նշել է իր ծննդյան 26-րդ տարեդարձը


Գեղեցիկ եւ նորաձեւ հագնվել սիրող Արեւիկը տարեդարձի համար հատուկ սեւ զգեստ էր պատվիրել.“Այն զգեստները, որոնք ինտերնետով տեսնում եմ վերջին հավաքածուներում, դժվար է  գտնել Երեւանում, այդ պատճառով դերձակի մոտ նույն զգեստի կրկնօրինակը կարել եմ տալիս: Եղունգներիս նորաձեւ ոսկեգույն հայելային նյութը եւս դժվարությամբ եմ գտել”:

“Քթի պլաստիկ վիրահատություններից հետո իրար ավելի ենք նմանվել”. Արեւիկ

Արեւիկն այլեւս չի երգում, բայց խոստովանում է` շատ է սիրում երգել. “Ինքս որոշեցի չերգել, քանի որ ամուսնությունից հետո պետք է դադար վերցնեի եւ շատ ծանր տանեի բեմից հեռանալս: Գիտակցում էի, որ ամուսնանալու եմ եւ գնամ երկրից, տարածությունը խանգարելու է, բայց հնարավորության դեպքում կցանկանամ կրկին երգել”:

Արեւիկ Ալավերդյանն իր ընկերուհիների հետ


Ալավերդյան քույրերից Արեւիկը, նախընտրելով փոփ-ռոքը, չի սիրում էստրադային երգեր, նույնիսկ չի սիրում իր քրոջ երգերը, բայց նշում է, որ իրենց հաճախ նմանեցնում են ու շփոթում. “Երբ մեծ ակնոցներով դուրս ենք գալիս, մանավանդ քթի պլաստիկ վիրահատություններից հետո իրար ավելի ենք նմանվել, մեզ չեն տարբերում: Փոքր երեխաները ձեռքով էին անում, ասելով, որ Անուշիկն է, ես էլ քույրիկիս երկրպագուներին չնեղացնելու համար իրենց էի ձեռքով անում:)”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Արեւիկ Ալավերդյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW