×


Անուշկա Մարգարյան. “Գտել եմ իմ կեսին”

“Հարազատ թշնամի” հեռուստասերիալի դերասանուհի Անուշկա Մարգարյանը 2015-ից մեծ սպասումներ ունի: Թե ինչպես է դիմավորել Նոր տարին, ումից է ինքնատիպ նվեր ստացել, նա պատմել է BRAVO.am-ին: Պարզեցինք նաեւ, որ Լիլիի դերակատարն ընտրյալ ունի: Անուշկա Մարգարյանի սիրելին շախմատիստ Ավետիք Գրիգորյանն է:

Անուշկա Մարգարյանը եւ Ավետիք Գրիգորյանը


Ամանորն իմ սիրելի տոներից մեկն է, եթե ոչ ամենասիրելին: Միշտ անհամբեր սպաել եմ տարեմուտին, բայց այս անգամ, չգիտեմ ինչու, այդպես չէր: Դեկտեմբերի 30-ին նոր զգացել եմ Նոր տարվա շունչը: Կարծում եմ` շատերն են նման զգացողություն ունեցել, իսկ պատճառն էլ, երեւի, այն է, որ ժամանակը շատ արագ է անցնում, եւ դեռ նախորդը չվայելած, նորն է գալիս:

2014-ը հաջողակ տարի էր: Ձիուց չեմ դժգոհի, եւ նա դեռ վերադառնալու է: Շատ բան մեզնից է կախված. այս տարի կաշխատեմ ավելին անել: 2015-ին բարի գալուստ եմ ասում եւ ժպիտով սպասում նրա հետաքրքիր անակնկալներին:

Անձնականիս մասին շատ խոսել չեմ ուզում: Միայն կասեմ, որ գտել եմ իմ կեսին

Անուշկա Մարգարյանը եւ Ավետիք Գրիգորյանը


Ամանորին հետաքրքիր նվերներ ստացել եմ, բայց ամենահաճելին սիրելիիս անակնալն էր: Նա, ինչպես միշտ, շատ ինքնատիպ է:

Միշտ երազանք եմ պահում եւ հավատում, որ իրականանալու են: Իսկապես շատ կարեւոր պայման է հավատալը:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Անուշկա Մարգարյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW